իրանահայ ազգային-հասարակական գործիչ և բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանը հանդիպեց Սրբազան Հօրը

Երեքշաբթի 5 փետրւար 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ և բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին և պրն. Նժդէ Ասլանեանի անձնական ներկայացուց՝ դոկտ. Մոմէնին:

Պրն. Ահարոնեանը եկած էր յայտնելու, որ պրն. Նժդէ Ասլանեանը պատրաստակամութիւն է յայտնել լուրջ նւիրատւութեամբ իր ներդրումը բերելու մեր ազգային եկեղեցական կեանքում եւ այդ յանձնարարել է իր ներկայացուցչին եւ պրն. Ահարոնեանին էլ խոստում է տւել այդ մասին:

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու ընդհանրապէս ազգային եկեղեցական եւ գաղութային մեր կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ