Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով՝ ներկայացւեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ծրագրերը

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, երէկ՝ փետրւարի 5-ին Իսլ. Քարոզչութիւնները համադրող խորհրդի կենտրոնական գրասենեակում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:

Սկզբում Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի տնօրէն Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանը համապարփակ գծերով ներկայացրեց բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ծրագրերը անդրադառնալով նաեւ Թեհրանի հայոց թեմի եւ Ատրպատականի հայոց թեմի միջոցառումներին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այն համգամանքին, որ Իրանում Աստւածային կրօնների բոլոր հետեւորդները, իրենց հազարամեայ գոյութեամբ եւ իրենց կրօնական հաւատալիքներով կարեւոր դեր են խաղացել երկրի անվտանգութեան ու խաղաղութեան հարցով, որը աշխարհում իւրայատուկ երեւոյթ է: Նա անդրադարձաւ նշեալ գերատեսչութեան քայլերին, կապւած կրօնական փոքրամասնութիւնների հրատարակչական եւ մշակութային միջոցառումներին:

Ասուլիսի ընթացքում, Թեհրանի հայոց թեմի կողմից նախաձեռնւած միջոցառումների մասին ներկայացրեց ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, ով նախ ողջունեց յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը, դատապարտեց ԱՄՆ-ի միջոցով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութիւնը եւ անդրադարձաւ իրանահայութեան անմնացորդ դերակատարութեանը Իրանի պատմութեան, եւ ի մասնաւորի՝ վերջին 40 տարիների ընթացքում, թէ յեղափոխութեան յաղթանակի, եւ թէ պարտադրեալ պատերազմի տարիներին: Նա մանրամասն ներկայացրեց Թեհրանի հայկական բոլոր միութիւնների իրականացրած եւ իրականացնող միջոցառումներին: Անդրադառնալով իրանահայ համայնքի նահատակներին, նա ընդգծեց, որ հինգշաբթի, փետրւարի 6-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ պետական հիւրերի մասնակցութեամբ, ինչու չէ նաեւ Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ, եւ քանի որ այս օրը համարւում է Իրանում նահատակների օր, ուղղաթիռների միջոցով ծաղիկներով ողողւելու են նահատակների շիրիմները: Նա նշեց նաեւ, որ «Բահմանի 22»-ին, փետրւարի 11-ին «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում կիրականանան անվճար որոշ ստուգումներ: Ասուլիսի ընթացքում կրօնական այլ փոքրամասնութիւնների ներկայացուցիչները եւս ներկայացրին իրենց ծրագրերը:

Լուրը՝ Ալիքից

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ