Հաղորդագրութիւն

Քառասնօրեայ Մեծ Պահքի ընթացքին, Թեմիս Կրօնական Խորհրդի կողմից կազմակերպւած շաբաթական դրութեամբ եկեղեցիներ այցելելու և «Արևագալի» ժամերգութիւն կատարելու գծով, թւականիս 8 փետրւար, երկուշաբթի առաւօտեան Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ առաջին «Արևգալի» ժամերգութիւնը նախագահութեամբ թեմիս Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և մասնակցութեամբ արժանապատիւ քահանայ հայրերի:

Դարերի խորքից մեզ ժառանգ կտակւած ու մեր Սրբազան Հայրերի հոգով ու շնչով դրծւած՝ սիրտը լցնող ու հոգին փայփայող աղօթքներին ու շարականներին իրենց մասնակցութիւնը բերեցին «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիները, իրենց պատասխանատուներով միասին, ինչպէս նաև որոշ բարեպաշտներ: 

Ժամերգութեան աւարտին Սրբազան Հօր քաջալերական խօսքերից յետոյ աշակերները միասնաբար երգեցին «Տէրունական» աղօթքը: 

Յետ ժամերգութեան Ս. Աստւածածին եկեղեցու յարգելի խորհուրդը պահքի յատուկ նախաճաշ էր պատրաստել, որով հիւրասիրեց Սրբազան Հօր ու քահանայ հայրերին ինչպէս նաև ներկայ բարեպաշտներին: