Թեմական խորհրդի ատենապետը հանդիպեց՝ Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետի հետ

Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 10-ի առաւօտեան Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի հանդիպեց Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէին:

Հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտում: Թեմական խորհրդի ատենապետը հանդիպման սկզբում նախ կարեւորեց եւ բարձր գնահատեց Իրան-Հայաստան երկկողմ համագործակցութիւնները՝ տարբեր ոլորտներում, տնտեսական յարաբերոթիւնների ակտիւացումը, զբօսաշրջիկների թւի աւելացումը եւ երկու երկրնեում սովորող ուսանողների ընդհանուր բարձր քանակը եւ ապա յայտնեց թեհրանահայ համայնքի մտահոգութիւնները եւ դժգոհութիւնները Թեհրանի երկնակամարում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ տեղի ունեցող չւերթների գների բարձրացման հարցի կապակցութեամբ, որի պատճառով նւազել է համայնքի գնողունակութիւնը եւ ընդառաջումը:

Նշելի է ներկայում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ չւերթները իրականացւում են «Armenia airways» աւիաընկերութեան միջոցով:

Հանդիպամանը եղան մտքերի փոխանակութիւններ եւ խօսւեց լուծումներ կիրառելու հարցերի շուրջ, որի ընթացքում առաջարկւեց հնարաւորութեան պարագային ըստ անցեալի օգտւել նաեւ իրանի աւիաընկերութիւններից:

Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէն խոստումներ տւեց հարցը հետեւել եւ դիւրութիւններ ստեղծելու համար հարկ եղածը տնօրինել:

Հանդիպումը աւարտւեց նոր հեռանկարներով, յաջողութիւն մաղթելով միմիեանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ