Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձին նւիրւած բոլոր միութիւնների միասնական ծրագիր՝ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, փետրւարի 14-ի երեկոյեան կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր՝ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ բոլոր միութիւնների միասնական նախաձեռնութեամբ՝ Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի «Մասիս» դահլիճում: Մասնակից միութիւններն էին՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը, Հ. Մ. «Սիփան», Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. «Սարդարապատ» եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնները:

Իրանի պետական հիմնով եւ Տէրունական աղօթքով մեկնարկեց միջոցառումը, որը կատարեց Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբը՝ Լուսինէ Միքայէլեանի ղեկավարութեամբ եւ Լուիզա Աւետիսեանի դաշնամուրային կատարումներով: Երգչախումբը ընթացքում կատարեց երգեր:

Իրանի դրօշը ծածանեցին Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի ժայռամագլցման երիտասարդները: Հանդիսութեանը ներկաներին ողջոյնի խօսք ասաց Հայրիկ Աղանեանը, ով շարունակեց հաղորդավարութիւնը: Օրւայ բանախօսն էր Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի օրերից Իրանում կրօնական փոքրամասնութիւնների, եւ ի մասնաւորի՝ իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեանը: Նա անդրադառնալով Իրանում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների բազմազանութեանը, հազարամեայ խաղաղ գոյակցութիւնը, եւ ազգային միասնականութիւնը համարեց Իրանի ազգային ինքնութեան իւրայատկութիւնը:

Բանախօսը կարեւորեց Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջին իսկ օրւանից Իրանի կրօնական փոքրամասնութիւնների, եւ ի մասնաւորի՝ իրանահայ համայնքի ստանձնած պարտաւորութիւնների ու յանձնառութիւնների լաւագոյնս իրականացման անհրաժեշտութիւնը:

Նա ընդգծեց, որ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնին բազմազան ոլորտներում կարեւորում էր կրօնական փոքրամասնութիւնների ազատութիւնները:

Ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատկերեց յեղափոխութեան տարիներին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին իրանահայ, եւ ի մասնաւորի՝ Թեհրանի հայ համայնքի դերակատարութիւնը եւ Իրանի հողային ամբողջականութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակներին, նրանց յուղարկաւորութիւնը, ազատորդիների Իրան վերադարձը եւ իրանահայ համայնքի ցուցաբերած նպաստը: Ֆիլմը պատրաստւել էր Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան հովանաւորութեամբ եւ Վարդան Դաւթեանի եւ «Աս ֆիլմ»-ի համագործակցութեամբ:

Օրւայ գեղարւեստական յայտագիրը շարունակւեց երաժշտական գործիքների կատարմամբ եւ «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրի «Մեղեդի» երգչախմբի կատարումներով, ղեկավարութեամբ՝ Համլետ Խաչատրեանի:

Հանդիսութեանը հրաւիրւեց Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի տնօրէն Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանը, ով գնահատեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով Թեհրանի հայոց թեմի ազգային մարմինների ու միութիւնների նախաձեռնած միջոցառումները:

Նա փոխանցեց օրւայ առիթով Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի եւ յարակից գերատեսչութիւնների շնորհաւորանքները:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր խօսքի ընթացքում Սրբազան Հայրը գնահատելով միասնական միջոցառումը, ընդգծեց. «Հաւաքւել ենք այստեղ յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով մեր ուրախութիւնը արտայայտելու եւ վկայելու մեր յանձնառութիւնն ու կապւածութիւնը իրանեան մեր սիրելի հայրենիքի եւ նրա ազնիւ ու ստեղծագործող ժողովրդին»:

Թեմակալ առաջնորդը եզրափակելով խօսքը ողջունեց Սիրիայի խորհրդարանի միջոցով Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու փաստը եւ ընդգծեց, որ հանդիպում ունենալով Իրանում Սիրիայի դեսպանին նրա միջոցով իր շնորհակալութիւնն է փոխանցել Սիրիայի Հանրապետութեան նախագահին:

Միջոցառմանը վիոլոնի կատարմամբ հանդէս եկաւ Լարա Նազարեանը, դաշնամուրային կատարումով՝ Լիան Քեշիշեանը, ասմունքով՝ Սինտիա Ռէյհանեանը:

Հանդիսութեանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ քաղաքամասի ՊԺ անդամներ, քահանայից դասը, կազմակերպիչ միութիւնների վարչութիւնների նախագահներ, Թեհրանի Քաղխորհրդի եւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան յարակից բաժինների պատասխանատուներ:

Թղթակից ՝Կ. ԴԱՒԹԵԱՆ

Լուրը՝ Ալիքից

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ