Սրբազան Հօր հանդիպումը Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի հետ

Թւականիս, շաբաթ փետրւարի 22-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման և Հայաստանի Ա Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի անդամներին:

Յանձնախմբի ատենապետ՝ պրն. Ֆրէդ Աշուղեանը ներկայացրեց անձնակազմին և փոխանցեց նախատեսւած աշխատանքների կմախքն ու ուղին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յանձնախմբին, այնուհետև յորդորեց անհրաժեշտ խորհուրդներն ու ցուցումները: Ապա հայրական օրհնանքներով մաղթեց յաջողութիւններ ու հարթ ճանապարհ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 105-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈԽՄԲ