Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի հանդիպումը միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչների հետ

Թւականիս, երկուշաբթի փետրւարի 24-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբը կազմակերպել էր հանդիպում համայնքում աշխատող հայ մշակութային, մարզական և հասարակական կազմակերպութիւնների ու միութիւնների ներկայացուցիչների հետ:

Ժողովի ընթացքին յանձնախմբի նախագահ Ֆրէդիկ Աշուղեանը ներկայացրեց յանձնախմբի նախատեսած ծրագրերն ու ուղեգիծը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման կապակցութեամբ, ապա առիթ տրւեց ներկաներին արտայայտել իրենց առաջարկներ և հարցերը այդ ուղղութեամբ, որոնց մասին քննարկումներ եղան: Այնուհետեւ տեղի ունեցաւ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 105-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈԽՄԲ