Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿՈՒՄ

Կորոնավիրուսից տագնապահար այս օրերին, ողջ աշխարհը մեծ անորոշութեան առաջ է կանգնած։

Մեր գաղութն էլ անմասն չէ այս վիճակից։ Փառք Աստուծոյ մեր իրանահայ գաղութը ընդհանրապէս եւ երեք թեմերի մեր ժողովուրդը մինչ այժմ զերծ է մնացել այս կորոնա կոչւած վիրուսից եւ աղօթում ենք, որ ոչ միայն թեմերը այլ ամբողջ Իրանն ու աշխարհը շուտով կարողանայ յաղթահարել այս մեծ փորձանքին։

Կիրակի եւ երկուշաբթի օրերին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հեռախօսային հաղորդակցութեամբ կապ է հաստատել Ատրպատականի եւ Սպահանի տիրախնամ թեմերի առաջնորդ Սրբազանների հետ, ուրախութեամբ յայտնում ենք, որ մեր քոյր թեմերում ժողովուրդը շնորհիւ իր նախազգուշական միջոցների հեռու է կորոնավիրուսից։

Այնուհետեւ Սրբազան հայրը հեռախօսային կապ է հաստատել Արաքի, Ղազւինի, Ռաշտի, Անզալիի, Սարիի ու Գորգանի մեր գաղութների Եկեղեցադպրոցական հոգաբարձութեանց անդամների եւ պատասխանատուների հետ նրանց փոխանցել իր եւ Ազգային իշխանութեան ողջոյններն ու բարեմաղթութիւնները եւ առաւել զգուշութեան թելադրանքներ է տւել բոլորին։

Ուրախութեամբ արձանագրում ենք որ մեր շրջանների հաւատակից քոյրերն ու եղբայրները բարւոք վիճակում են։

Մեր յարատեւ աղօթքն է որ Աստւած իր հովանու տակ պահէ մեր ժողովուրդն ու ողջ աշխարհը։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

16.03.2020
Թեհրան

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ