Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ- «Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆ

Իրանում կորոնավիրուս համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ մարմինը, Տնօրինութիւնը, Բժշկական անձնակազմը եւ Բուժարանի աշխատակիցները, դիմորդների առողջութիւնը ապահովելու նպատակով, հիգիենայի սկզբունքները հետեւելով ձեռնարկել է հետեւեալ աշխատանքները՝

-Տրամադրւել է հիգիենիկ պարագաներ՝ պաշտպնիչ դիմակներ, միանւագ օգտագործման ձեռնոցներ եւ ախտահանող նիւթեր եւ շեշտաւորւել է օգտագործման անհրաժեշտութիւնը։

-Բուժարանի տարածքում առողջութեան ապահովում ստեղծելու նպատակով, յատուկ սարքաւորումներով կատարւում է ամենօեայ ախտահանում։

-Բուժարանում փակցւել են առողջապահութեան սկզբունքների վերաբերեալ առողջապահական կենտրոնների եւ իրաւասու մարմիններից արդի տեղեկատւական յայտարարութիւնները։

-Կապ է հաստատւել առողջապահական հաստատութիւնների եւ կենտրոնների հետ բժշկական կանխարգելիչ նիւթեր եւ առողջապահական փաթեթներ ստանալու կապակցութեամբ։

-Բուժարանում աշխատող բժիշկներին եւ աշխատակազմին, բժշկական ուղղեցոյցներ է տրամադրւել։

-Շեշտաւորւել է դիմորդների կորոնավիրուսի նախնական քննութիւններ (թեստեր) անցկացնելու անհրաժեշտութիւնը եւ առողջութեան ստուգումը, նախքան էնդոսկոպիա, Կոլոնոսկոպիա նաեւ Ատամնաբուժական ծառայութիւններ մատուցւելը։

-Բուժարանի տարրալուծարանի բաժնում կորոնավիրուսի նախնական քննութիւններ (թեստեր) անցկացնելու ծառայութիւն է մատուցւում, որը կորոնավիրուսի վարակման հաւանականութիւն նկատւելու պարագային, հիւանդն անմիջապէս ուղղորդւում է պատկան բուժկենտրոն, կորոնավիրուսի յստակ եւ ստոյգ թեստաւորում անցկացնելու համար։

-Անցած տաս օրերի ընթացքում Բուժարանը ակտիւօրէն աշխատել եւ ամենօրեայ երեք հերթափոխով, որը օրական 100-120 դիմորդներ ստուգւել են ընդհանուր բժիշկների (پزشک عمومی) միջոցով նաեւ տարրալուծարանի բաժնում առօրեայ քննութիւնների (թեստեր) ծառայութիւններից զատ, օրական ախտորոշւել են կորոնավիրուսով վարակման հաւանականութեամբ 12 (ոչ հայ) կասկածելի դէպք, որոնք անմիջապէս ուղղորդւել են պատկան բուժկենտրոն կորոնավիրուսի յստակ եւ ստոյգ թեստաւորում անցկացնելու համար։

-Բուժարանի տարրալուծարանի ծառայութիւնները մատուցւելու է նաեւ Իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում։

Յատկանշական է «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմինը թեմիս Թեմական խորհրդի հետ խորհրդակցութեան եւ համագործակցութեան արդիւնքում, այս ծանր ճգնաժամային իրավիճակում բժշկական անձնակազմի օգնութեամբ կարողացել է հոգ տանել եւ օժանդակութիւն ցուցաբերել համայնքիս եւ բժշկական լայն ծառայութիւններ մատուցել դիմորդներին։

«Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆԻ
ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ