Սրբազան հօր նամակը Դկտ. Սայիդ Ալաբունին

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին որ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան 27 Մարտ 2020-ին յատուկ մի նամակ ստացաւ որով Ամերիկայի Աւետարանական Լութերական եկեղեցու Շիկագոյի հոգեւոր հովիւ Վեր. Դկտ. Սայիդ Ալաբունին հետաքրքրւում էր մեր համայնքի վիճակով եւ պատրաստակմութիւն էր յայտնում գաղութիս օգտակար լինելուն։ Սրբազան հայրը յատուկ շնորհակալութեան նամակ գրեց որով նաեւ գնահատում էր վերապատւելիին պատրաստակամութիւնը եւ ազնիւ մտադրութիւնը գաղութիս օգտակար լինելու եւ ապա կարեւորութեամբ շեշտեց հետեւեալ երկու կէտերը.-

  • Ա.- Առաջնորդ Սրբազան հայրը խնդրում էր որ իր եկեղեցին եւ քրիստոնեայ միւս եկեղեցիները դիմեն իրենց նախագահին Իրանի վրայ անարդարօրէն դրւած սահմանափակումները վերցնելու յատկապէս այս օրերին երբ աշխարհը պայքարում է քորոնա կոչւած ժահրի դէմ։

  • Բ.- երկրորդ Սրբազան հայրը կառաջարկէ նիւթական օժանդակութեամբ փորձեն օգտակար լինել գաղութին որ մեզի պարտադրած սահմանափակումների պատճառով տնտեսական ծանր վիճակում է յայտնւել։
    Յայտնենք որ Վեր. Ալաբունին Ամերիկայի Աւետարանական եկեղեցիների պատասխանատուների հետ խորհրդակցաբար մի նամակ են յղել Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին իր Արտաքին Գործոց նախարար Փոմփէոյին թելադրելով որ վերացնեն սահմանափակումները ոչ միայն Իրանի այլեւ Սիրիայի եւ Կազայի վրայ որովհետեւ կարելի լինի դիմագրաւել քորոնայի համաճարակին։
    Ահա նամակի բովանդակութիւնը.-