Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձախմբի կատարած աշխատանքները

Թ.Հ.Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակը ոգեկոչող յանձնախումբը Թեմական խորհրդի կողմից աշխատանքի է հրաւիրւել 2020 թւի յունւարի 25-ին:

Սոյն յանձնախումբը կեանքի է կոչւել երկու կարեւոր ձեռնարկների՝ Մեծ Եղեռնի 105-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 102-ամեակի տօնակատարութեան կազմակերպչական աշխատանքների համար:

Յանձնախմբիս առաջին նիստը տեղի է ունեցել փետրւարի 4-ին՝ ազգային առաջնորդարանի դահլիճում՝ 12 հոգանոց անձնակազմով, ապա ընկեր Արթին Ղարիբեանը աւելացել է կազմին:
Ներկայում յանձնախմբի անդամներն են ըստ հետեւեալի՝

Ֆրէդիկ Աշուղեան՝ ատենապետ
Նարբէ Աբուլեան՝ փոխատենապետ
Գրետա Հախբանդեան՝ ատենադպիր
Փաթրիկ Մնացականեան՝ նիւթականի պատ.
Մհեր Ամրանեան
Անգինէ Առաքելեան
Մենուա Աւետեան
Խեչօ Խաչատրեան
Արտեմ Ղարիբեան
Արմոնդ Մովսիսեան
Վարուժան Յակոբեան
Արմէն Քեշիշեան
Արթին Ղարիբեան

Յանձնախումբը փետրւարի 22-ին ներկայացել է Սրբազան Հօրը եւ փոխանցել նախատեսւած աշխատանքների կմախքն ու ուղին: Նաեւ Սրբազան Հայրը յայտնել է անհրաժեշտ խորհուրդներն ու ցուցումները:

Յանձնախումբը գումարել է 5 նիստեր (4 նիստ նախքան ճգնաժամ, 1 նիստ ճգնաժամից յետոյ, իսկ այս ընթացքում աշխատանքների վերաբերեալ յանձնախմբի անդամները առցնաց են խորհրդակցել միմեանց հետ), իսկ երկու խորհրդակցական հանդիպումներ է տեղի ունեցել՝ առաջինը Սուրիկ Աբնուսեանի եւ երկրորդը Սրբազան Հօր հետ:
Այս տարւայ կարգախօսն է որոշւել. «Յարատեւ պայքար, յանուն՝ արդարութեան եւ իրաւունքների վերականգնման», որը պարսկերէնով այսպէս է յայտարարւում՝

مبارزه ای خستگی ناپذیر برای عدالت جوئی و حقیقت طلبی که تا احقاق حقوقمان در قبال نسل کشی ارامنه در سال 1915 میلادی (1294 ش) توسط دولت ترکیه عثمانی ادامه خواهد داشت...

Նաեւ ձեւաւորւել եւ գծագրւել է Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի պատկերանշանը (լոգօն):
Յանձնախումբս իր աշխատանքը սկսելուն պէս կազմեց գործունէութեան կմախքը՝ որոշւեց կազմակերպել դասախօսութիւններ եւ ֆիլմի ցուցադրում սկաուտների եւ աշակերտութեան համար, կազմակերպել ռոք եւ փոփ երաժշտական երեկոներ, կազմակերպել թաղային ծաղկեմատոյց դպրոցների տարրական օղակների համար, միջնակարգ օղակի աշակերտ-ուհիների համար ապրիլ 23-ի երեկոյեան համահաւաքին կազմակաերպել իւրայատուկ միջոցառում, Հայ Դատի յանձնախմբի համագործակցութեամբ՝ աշակերտութեան միջոցով կազմակերպել ձեռքի աշխատանքների եւ նկարչութեան ցուցահանդէս՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան եւ Հայաստանի Առաջին անկախութեան, պարսիկ համայնքի համար կազմակերպել գրական երեկոյ՝ Հայոց Մեծ Եղեռնին զոհւած հայ մտաւորականների կեանքի եւ ստեղծագործութիւնների վերաբերեալ, պատրաստել նիւթեր եւ տեսահոլովակներ սոցցանցերում ցրելու համար, կազմակերպել գիտելիքների եւ մարզական մրցութիւններ, տեսաֆիլմեր պատրաստել լրատւածանծերի համար, 1 շաբաթ ժամանակաընթացքում կազմակերպել արեան տւչութիւն «Դատապարտում ենք Ցեղասպանութիւնը եւ բռնութիւնը» խորագրով՝ ամբողջ Թեհրանի տարածքում, այցելել Թեհրանի որբանոցները, ՀՀ դեսպանութեան միջոցով եւրոպական երկրների դեսպանութիւնների համար միջոցառում կազմակերպել՝ Ցեղասպանութեան վերաբերեալ քարոզչական աշխատանքների նպատակով, թաղային ձեռնարկներ կազմակերպել միութիւնների միասնական աշխատանքներով եւ ...

Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից ելնելով, ամբողջովին փոխւեց յանձնախմբիս գործելակերպը՝ կենտրոնանալով համացանցային աշխատանքների վրայ:

Յանձնախումբը Ցեղասպանութեան վերաբերւող նիւթերը համայնքի բոլոր կառոյցների եւ միութիւնների սոցիալական ցանցերով (instagram, whatsApp, facebook, telegram) փոխանցում է հայրենակիցներին: Նաեւ պարսկական որոշ շրջանակներում մերթ ընդ մերթ արձագանքւում է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: Այս նիւթերը կազմւած են Եղեռնի վերաբերեալ հրատարակւած գրքերի մասին տեղեկութիւններ, Եղեռնի առնչութեամբ իրաւաբանական հարցերի անդրադարձում եւ ծանուցում, պատմական դէպքեր, տեղեկութիւններ այն երկրների մասին, որ Ցեղասպանութիւնը ընդունել են կամ բանաձեւ են ներկայացրել իրենց խորհրդարաններում, կարճամետրաժ տեսաֆիլմեր, որոնք պարունակում են նկարներ Եղեռնից, բանաստեղծութիւններ, պամւածքներ, թուրք մտաւորականութեան տեսակէտն ու արձագանքը Եղեռնի նկատմամբ, քաղաքական յօդւածներ եւ վերլուծութիւններ:

Ապրիլի 24-ի օրը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Հայոց Ցեղասպանութեան զոհւած սրբերի յիշատակին, տեղի կունենայ դռնփակ ծաղկեմատոյցի արարողութիւն՝ համայնքի կառոյցների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Արարողութեան ժամը եւ տեղեկութիւնները նախապէս կը փոխանցւի մասնակցողներին: Իսկ այս արարողութիւնը ուղիղ տեսաֆիլմով կը ցրւի բոլոր կայռոյցների սոցիալական ցանցերով:

Ապրիլի 23-ի օրը, ժամը 20:00-ին, հայրենակիցները իրենց պատուհանների գոգերին կամ պատշգամբներում մոմ կը վառեն Հայոց Ցեղասպանութեան զոհւած սրբերի յիշատակին, ապա տեսաֆիլմով կը ցրեն սոցիալական ցանցերով (instagram, facebook, telegram, whatsApp):
Կոչ ենք արել հայրենակիցներին, ապրիլի 23 եւ 24-ին, սոցիալական ցանցերում (instagram, facebook, telegram, whatsApp) իրենց հիմնանկարների (profile pic.) բաժնում տեղադրեն Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի պատկերանշանը (logo):

Յանձնախումբը Հայ Դատի յանձնախմբի եւ Կրթական խորհրդի համագործակցութեամբ դպրոցական աշակերտների համար կազմակերպել է նկարչութեան եւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէս՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան եւ Հայաստանի Առաջին անկախութեան: Աշակերտների աշխատանքների պատկերները ցրւելու է սոցցանցերի միջոցով, իսկ ճգնաժամային վիճակը աւարտւելուց յետոյ տեղի կունենայ ցուցահանդէսը:
Փոխւելու է նաեւ Թ.Հ.Թ. առաջնորդարանի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի ցուցանակը (banner)-ը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 105-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈԽՄԲ