Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում «Ա.Աւետիսեան» Ազգ. Բուժարանում

«Ա.Աւետիսեան» Ազգ. Բուժարանի Խնամակալ մարմինը, ուրբաթ թւականիս ապրիլի 17-ին, հանդիպել է բուժարանում շուրջօրեայ աշխատող եօթ ընդհանուր բժիշկներից վեցին՝ բուժարանի փոխտնօրէնի եւ հաշւապահական բաժնի պատասխանատուի ներկայութեամբ։

Հանդիպման ընթացքում երկկողմ քննարկւեց բուժարանի՝ թէ աշխատանքային եւ թէ նիւթական ներկայ իրավիճակը։ Համաճարակի կանխարգելման եւ թելադրւած սոցիալական տարածութիւնը պահպանելու նպատակով, արձագանքւեցին առաջարկութիւններ բուժարանի տարածքը աւելի յարմարաւէտ դարձնելու կապակցութեամբ։ Քննարկւեց բժիշկների պայմանագրերում ապահովագրութեան կապակցութեամբ առկայ որոշ խնդիրները։ Բուժարանում սպասարկումները ընդլայնելու նպատակով, քննարկւեց բուժարանի դեղատան աշխատանքի ժամերը ըստ օրէնքի աւելացնելու հնարաւորութեան նաեւ արձակ օրերին բժիշկների անհրաժեշտ ներկայութեան եւ վճարման ձեւաչափի առնչութեամբ։

Հարկ է նշել, որ վերջին 45 օրերի ընթացքում, երկրում կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակի բերումով, բուժարանի ընդհանուր բժիշկները ակտիւօրէն եւ ամենօրեայ երեք հերթափոխով, շուրջօրեայ ներկայութիւն են ունեցել եւ ընդունել եւ սպասարկել են բոլոր դիմորդներին։

Առ այդ Խնամակալ մարմինը առիթը օգտագործելով, բարձր գնահատեց ընդհանուր բժիշկների ցուցաբերած անվերապահ համագործակցութիւնը եւ վտանգի առաջին ճակատում իրենց ներկայութիւնը։

Խնամակալ մարմինը արձագանքւած առաջարկութիւնները լսելով, խոստացաւ, որ ամենայն բծախնդրութեամբ վերահասու է լինելու բոլոր հարցերին նաեւ յայտնեց, որ յետայսու բուժարանի իրավիճակը բարելաւելու նպատակին հասնելու հեռանկարով, յաճախակի հանդիպումներ է կազմակերպելու բուժարանի ընդհանուր եւ մասնագէտ բժիշկների հետ իսկ վերջում բժիշկներին կոչ արեց, որպէսզի ներկայ տիրող առողջապահական ճգնաժամային կարգավիճակում, Մարմնին աջակցել աշխատանքները սահուն ընթանալու կապակցութեամբ։

«Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳ. ԲՈՒԺԱՐԱՆԻ
ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ
23.04.2020

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ