Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում և ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան և Շրջանային քաղաքապետարաններ:

Թեմական խորհրդի հետևողական աշխատանքի արդիւնքում այդ աշխատանքը դրւեց ընթացքի մէջ: Կարմիր մահիկին ենթակայ «Նիք գաման է Ջամշիդ» բարեգործական ընկերութեան կամաւորականների միջոցով իրականացւեց դպրոցների, մանկապարտէզների ախտահանման աշխատանքը:

Աշխատանքի 2-րդ փուլում ախտահանւել են «Գոհար», «Արաքս», «Թունեան» տարր., «Թունեան-Թովմասեան», «Գիւլբենգեան», «Մարիամ» օրդ. , «Մարի Մանուկեան»,«Նայիրի» տարր., և «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների, «Էլպիս Ֆերահեան» «Սասուն» և «Մարիամ» մանկապարտէզների շէնքերն ու դասարանները:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ