ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 102-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 29 Մայիս 2020-ի առաւօտեան այս տարի բացառաբար միայն Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 102-րդ տարեդարձի առիթով:

Իսկ յաւարտ Ս. Պատարագին էլ կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն։


ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

20 Մայիս 2020
Թեհրան