Թեհրանի Հայոց Թեմում գրանցւած կորոնավիրուսից մահւան դէպքեր

Իրանական 1398 էսֆանդից մինչեւ 1399 օրդիբեհեշտ ամիսների ընթացքին թեհրանահայ համայնքում պաշտօնապէս գրանցւել է կորոնավիրուսից մահւան 7 դէպք, որոնց միջին տարիքը եղել է 68 տարեկան։ Հարկ է նշել, որ եղել են մահւան 8 այլ դէպքեր, որոնց մօտ կասկածելի է եղել նաև Covid-19-ի վարակման հաւանականութիւնը:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ մինչ օրս Թեհրանի հայկական ծերանոցներում կորոնավիրուսի վարակման ոչ մի դէպք չի արձանագրւել։

Նշելի է, որ կորոնավիրուսից մահացած կամ կասկածեալ ննջեցեալների յուղարկաւորութիւնը, համաճարակաբանական ցուցումներին համապատասխան, կատարւում է յատուկ կարգով և սահմանափակումներով:

Ստորև ներկայացւում է Իրանական 1397 էսֆանդից մինչեւ 1399 օրդիբեհեշտ ամիսների մահւան ընդհանուր դէպքերի ցուցապատկերը: