ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Յունիսի 2020;
Պահք, Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին

Երեքշաբթի 23 Յունիսի 2020;
Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Չորեքշաբթի 24 Յունիսի 2020;
Պահք

Հինգշաբթի 25 Յունիսի 2020;
Պահք: Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան

Ուրբաթ 26 Յունիսի 2020;
Պահք Հռոմէացիներ 7.12‐25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12.15‐21։

Շաբաթ 27 Յունիսի 2020;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ

Կիրակի 28 Յունիսի 2020;
Դ Կիրակի. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 29 Յունիսի 2020;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 30 Յունիսի 2020;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 01 Յուլիսի 2020;
Պահք ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Այս երեւելի վկաները Հայոց աշխարհի երկնակամարում, որպէս հաւատքի լուսատու աստղեր յայտնւեցին, Հայասանում ՝ Արաբական խալիֆայութեան ժամանակ Հարուն Խալիֆայի (786-809) և Բիւզանդիայի Նիկեփորոս Ա կայսեր (802-811) օրօք: Նրանք զաւակներն էին Կարին քաղաքում բնակւող արաբ իշխան Կայսի եւ բարեպաշտ հայուհի քրիստոնեայի, որին իշխանը չէր արգելել մկրտել եւ քրիստոնեական հաւատով դաստիարակել իր երեք որդիներին: Յովսէփը աւագն էր, Սահակը՝ միջնեկը, բայց կրտսերի անունը մեզ չի հասել:

Մանուկ հասակից նրանք վարժւել էին աղօթական և բարեպաշտական կեանքին։ Երեք եղբայրներն էլ առաքինասէր կեանք էին վարում։

Բայց երկրում տիրող հակաքրիստոնէական կարգերի բերումով, նրանք ստիպւած էին թաքցնել իրենց աստւածպաշտութիւնը , բայց երբ հասնում են հասուն տարիքի, որոշում են անկաշկանդ և լիարժէք հոգևոր կեանքով ապրելու համար Բիւզանդիայ գնալ: Յունաց դեսպանի միջոցով նրանք նամակ են ուղարկում Նիկեփորոսին կայսերին, և դրական պատասխան ու հրաւէր ստանալով՝ հօրից թաքուն պատրաստւում են տնից հեռանալ: Բայց Կայսը ուրիշներից տեղեկանում է նրանց նպատակի մասին և բռնութեամբ արգելում որդիներին հեռանալ հայրենիքից: Կրտսեր եղբայրը, կարողանալով փախչել հայրական տնից, հասնում է բաղձալի նպատակին, իսկ միւս եղբայրները որոշում են չհակառակւել հօրը, բայց միառ ժամանակ անց յարմար առիթ գտնելով, դարձեալ դիմում են փախուստի: Այս անգամ նրանց կանխում է Կարինի քաղաքապետի գործակալը, որը յատուկ հսկում էր քաղաքի ելումուտը եւ, կռահելով եղբայրների ուղեւորութեան պատճառը, նրանց բերում է քաղաքապետի մօտ:

Երանելի քրիստոնեաներն իսկոյն Սուրբ Հոգու ազդմամբ հասկանում են, որ Տիրոջ կամքը չէ, որ իրենք հեռանան օտար երկիր: Առանց վարանելու քաղաքապետին խոստովանում են իրենց քրիստոնեայ լինելը: Քաղաքապետը, զարմացած նրանց համարձակութիւնից և խիստ վիրաւորւած իր կրօնի հանդէպ անարգալից վերաբերմունքից, բանտարկում է եղբայրներին, եւ որոշում է յատուկ անձանց բանտ ուղարկել զանազան խոստումներով հրապուրելու և տարահամոզելու համար։ Բայց եղբայրները չեն պատրաստւում ուրանալ Քրիստոնէական հաւատքը: Այն ժամանակ նրանց այցելում է ծերունի հայրը և ողբալով աղաչում, որ գոնէ, խղճալով իրեն, առերես ուրանան եւ շարունակեն ծածուկ պաշտել իրենց Աստծուն: Եղբայրները մերժում են հօր խնդրանքները՝ վկայակոչելով Քրիստոսի խօսքը, թէ՝ «Ով Ինձ կուրանայ մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հօր առաջ [Մատթ. 10.33]:

Նրանք մեծ ուրախութեամբ ընդունում են իրենց մահւան դատապարտման լուրը։ Նահատակութիւնից յետոյ նրանց մարմինները նետում են մի ամայի վայր՝ արգելելով բնակիչներին մօտենալ նրանց, որպէսզի, կենդանիների կեր դառնան: Բայց յանկարծ երկնքից լոյս է իջնում սրբերի վրայ՝ զարմանք ու ահ պատճառելով ներկաներին: Ի վերջոյ Կարինի իշխանը զղջալով՝ թոյլատրում է քրիստոնեաներին պատւով վերցնել ու հողին յանձնել սուրբ նահատակների մարմինները, իսկ բանտարկւած միւս քրիստոնեաներին ազատ է արձակում:
Մարտիրոսացած եղբայրների գերեզմանների վրայ որոշ ժամանակ անց վայելուչ վկայարան է կառուցւում, որտեղ նրանց բարեխօսութեամբ բազմաթիւ բժշկութիւններ են կատարւում:
Ս. Սահակի և ս. Յովսէփի նահատակութիւնը տեղի ունեցել 808 թ. հոկտեմբերի 19-ին: Այժմ այն յիշատակւում է Ս. Էջմիածնի տօնին յաջորդող հինգշաբթի օրը:

Յաւիտենական Յիշատակն Արդարոց՝ Օրհնութեամբ Եղիցի

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com