ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 01 Օգոստոսի 2020;
Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի Երեմիա 17.7-8։ Եսայի 61.3-7։ Բ Տիմոթէոս 1.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.20-32։

Կիրակի 02 Օգոստոսի 2020;
Գ. կիրակի զկնի Վարդավառի

Երկուշաբթի 03 Օգոստոսի 2020;
Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 04 Օգոստոսի 2020;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 05 Օգոստոսի 2020;
Պահք

Հինգշաբթի 06 Օգոստոսի 2020;
Սրբոցն Սոփիայ եւ Երից դստերացն՝ Պիստիսի,էլպիսի, եւ Ագապիայ։

Ուրբաթ 07 Օգոստոսի 2020;
Պահք

Շաբաթ 08 Օգոստոսի 2020;
Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.)

Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Այսօր՝ Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Աստւածաշնչային մեծ Մարգարէներից՝ Դանիէլ մարգարէի եւ նրա երեք հաւատարիմ ընկերների,Միսաքի, Աբեդնագովի եւ Սեդրակի յիշատակը։
Մ.թ.ա. 597թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, երբ Երուսաղէմը գրաւեց, հրեայ ժողովրդին գերի տարաւ Բաբելոն:

Հրեայ գերիների մէջ էր Դանիէլը (Դանիէլ նշանակում է «Աստւած է իմ դատաւորը»): Նա արքայական և իշխանական տներից գերի տարւած երիտասարդների խմբից էր: Նրա հետ էին նաև նրա երեք ընկերները`։ Նրանք բարեպաշտ ընտանիքների զաւակներ էին և սրբակրօն ու ժուժկալ կեանք էին վարում:

Բաբելոնի արքայ, Նաբաուգոդոնոսորի կողմից նրանք ընտրւեցին դաստիարակւելու և պալատական պաշտօններ զբաղեցնելու համար: Ըստ արքայական հրահանգի նրանք երեք տարի պիտի դաստիարակւէին ու ծանօթանային Քաղդեացիների լեզւին եւ դպրութեանը «Դանիէլ 1.3-7»: Պիտի ուտէին արքայական սեղանից, և ըմպէին այն գինին, որ խմում էր թագաւորը, որպէսզի այսպիսով թագաւորական պալատում սպասաւորելու համար լինէին առողջ եւ առոյգ։

Սակայն Դանիէլը և իր ընկերները մերժում են ուտել այդ կերակուրները և խմել գինին: Պատճառը նախ այն էր, որ այդ կերակուրը Աստծու կողմից իրենց տրւած օրէնքների համաձայն չէր պատրաստւել ։Երկրորդ՝ նրանց ուտելիքներն ու գինին՝ յաճախ կուռքերին մատուցւած զոհերից ու գինուց էին մատակարարում:Նրանք համոզելով արքայի դահճապետին, տասը օր միայն բանջարեղէն ուտելով ու ջուր խմելով աւելի գեղեցիկ տեսք ունեցան ու նրանց մարմինները աւելի առողջ եղաւ, քան այն պատանիներինը, որոնք թագաւորի սեղանի ճաշերով էին սնւել:

Աստւած տեսնելով նրանց օրինապահութիւնը, օրհնեց այս չորս երիտասարդներին եւ օժտեց աստւածագիտութեամբ և իմաստութեաբ: Իսկ Դանիէլին առաւել եւս շնորհազարդեց երազներ մեկնելու մեծ կարողութեամբ:

Երեք տարի յետոյ, երբ երիտասարդները ներկայացան թագաւորին, իրենց իմաստութեամբ և գիտութեամբ` գերազանցեցին միւսներին։

Մի օր Արքան՝ երազում աշխարհի վերջին օրերի ու Աստծու արքայութեան հաստատման մասին մի տեսիք տեսաւ, որի մեկնութիւնը մոգերին հասու չեղաւ եւ այդ իսկ պատճառով, Արքան որոշեց կոտորել քաղդէացի բոլոր գիտուններին։ Դանիէլը Աստծուն աղօթելով ստացաւ չգիտցւած երազի մեկնութիւնը եւ պատմեց արքային,ու բարեխօսեց քաղդէացի գիտունների համար։ Նաբուգոսոնոսոր արքան՝ Դանիէլին լսելով վկայեց, որ նրա մէջ Աստծու Հոգի է բնակւած․ եւ այսպիսով Դանիէլը եղաւ թագաւորութեան երկրորդ անձը։

Դանիէլ մարգարէն, Աստծու կողմից՝ բազում մարգարէական ու յայտնութեանական տեսիլքներ ունեցաւ,տեսաւ թէ ինչպէս Մարդու Որդու կերպարանքով՝ ճերմակ բեհեզ հագած՝ Քրիստոսը Հայր Աստծուց ստանում է ամբողջ զօրութիւնները, երկնքում եւ թէ երիկրի վրայ։ Մարգարէանում է Յիսուսի ծննդեան եւ խաչելութեան ժամանակի մասին։ Աստծու հրեշտակից տեղեկանում է աշխարհի վերջին իրադարձութիւնների մասին։ Մի խօսքով նրա գիրքը սերտօրէն համընկնում է Յովհաննէսի յայտնութեան գրքին։

Դանիէլը Բաբելոնի անկումից յետոյ, պարսից Կիւրոս արքային դիւրեկան լինելով, ծառայում է պալատում, մինչեւ Դարեհ թագաւորի ժամանակները։ Վերջինս՝ մարգարէին նախանձող նախարարների դրդմամբ, բանից անտեղեակ՝ հրովարտակ է կնքում, որ հպատակները միայն թագաւորին պիտի պաշտեն, որի բերումով, Աստծուն ընդմիշտ աղօթող Դանիէլը, Առիւծների գուբն է նետւում, բայց Աստծու նախախնամութեամբ մնաում է անվնաս, ինչը թագաւորի ուրախութեան եւ Դանիէլի ճշմարիտ Աստծու փառաւորման պատճառ է հանդիսանում։

Ապա դառնանաք Աստծուն հաւատարիմ ընկերներին։ Նաբուգոդոնոսոր թագաւորը մի մեծ ոսկեձոյլ կուռք է կանգնեցնում եւ հրամայում է, որ բոլոր հպատակները երկրպագեն դրա պատկերը: Դանիէլի երեք ընկերները`Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարւելով, կրակէ հնոցի մէջ են նետւում: Սակայն ինքը Աստւած՝ Քրիստոը կրակի բոցերի մէջ իջնելով նրանց անվնաս է պահում։ Սա նրանց հաւտարմութեան եւ հաւատքի ու անկեղծ փառաբանութան արդիւնքն էր։

Դանիէլ մարգարէի գրքի երրորդ գլուխը պատմում է այս դէպքի մասին, ուր զետեղւած է երից «Մանկանց օրհնութիւնը» որը մինչ օրս մաս է կազմում մեր եկեղեցու «Առաւօտեան ժամերգութեան» եւ ճրագալոյցի Ս․ պատարագի նախամուտին։

Սյսօր՝ եկեղեցական«Եկեալքս քարոզով,մենք Հայ Քրիստոնեաներս, դիմելով Աստծու Որդուն, խնդրում ենք, որ իջնի մեր նեղութիւնների ու փորձութիւնների կրակէ հնոցի մէջ, որպէսզի անվնաս պահի մեր միտքն ու հոգին եւ մարմինը։

Եզրակացութիւն
Ա- Իւրաքանչիւր հաւատացեալ պարտականութիւն ունի, բոլոր պարագաներում հաւատարիմ մնալ Աստւածատուր օրէնքներին։
Բ- Հետամուտ լինելով Աստւածային շնոհներին ու Աստւածահաճոյ կեանքով, հնարաւոր կը լինի պանծացնել Տիրոջ անունը օտարների մօտ։
Գ- Եւ այսպիսով կարժանանք Նրա պահպանութեան եւ նախախնամութեանը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com