Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Չեխիայի դեսպանի այցը՝ Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի՝ 2020 թւականի յուլիս 13-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Չեխիայի հանրապետութեան նորանշանակ դեսպան՝ պրն. Ժոզէֆ Ռաքթրին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Դեսպանին, օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն իր առաքելութեան մէջ եւ այնուհետ Սրբազան Հայրը պրն. դեսպանին ներկայացրեց ներկաներին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանին եւ Հուսկ Հաստատութեան նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանին եւ նոյն հաստատութեան վարչութեան անդամ՝ Ռուբիկ Աղաջանեանին:

Պրն. Դեսպանը իր շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ յայտնեց, որ իր երկրի Սենատի ատենապետը, որ իր ընկերն է եղել գոհունակութեամբ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Թեմակալ Առաջնորդը յատուկ կերպով ջերմ շնորհակալութիւն յայտնեց պրն. Դեսպանին եւ խնդրեց, որ իր եւ հայ համայնքի երախտագիտութեան զգացումները փոխանցել երկրի Սենատին, ժողովրդին եւ երկրի նախագահին:

Այնուհետ խօսակցութիւնը շարունակւեց կենտրոնանալով հայ համայնքի հետ կապւած պատմութեան եւ Իրանում ունեցած դերակատարութեան մասին:

Աւելի քան մէկ ժամ տեւող ընդունելութիւնը անցաւ մտերմիկ եւ հարազատ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ