ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը


Մովսէս մեծ մարգարէն ու աստւածային օրէնքի ընկալողը, Աստծու զօրութեամբ իր ժողովրդին՝ Եգիպտոսից ազատագրելուց յետոյ, Սինայի անապատում բարձրացաւ Տիրոջ լեռը` 40 օր ու 40 գիշեր ծոմով ու աղօթքով այնտեղ մնաց։ Այդ ընթացքում նա Աստծուց ստացաւ տասնաբանեայի քարէ տախտակները, եւ այն բոլոր հրահանգները, թէ ինչպէ՛ս պէտք է կառուցէր վկայութեան խորանը, ուր ժողովուրդն աղօթքներ ու ընծաներ պիտի մատուցէր Աստծուն։ Աստւած բուռն կերպով, ցանկանում էր բնակւել իր սեփական ժողովրդի՝ իր պատկերն ու նմանութիւնը կրող մարդկանց մէջ։

Ուստի խօսեց Մովսէսի հետ, եւ յորդորեց՝ լեռան վրայ իր ցոյց տւածին պէս կառուցի Վկայութեան խորանը եւ սուրբ սպասքը(Ելից ԻԵ. 8)։ Աստւած նաեւ հրամայեց պատրաստել ոսկեձոյլ տապանակ, որի մէջ պիտի տեղադւրէր, Աստծու ձեռքով գրւած տասնաբանեայի տախտակները․հետագայում դրա մէջ տեղակայւեցին նաեւ Ահարոն Քահանայապետի ծաղկած գաւազանը եւ երկնքից իջած մանանան։

Ուխտի տապանակը Աստծու կարգադրութեամբ հաստատւեց Վկայութեան խորանի ամենասուրբ վայրում՝ Սրբարան Սրբոցում։

Տապանակի վրայ տեղադրւել էին դէմ դիմաց՝ իրար նայող ու գլուխները խոնարհեցրած ու Տապանակի Կափարիչի՝ քաւութեան դռան վրայ թեւերը ծաւալող հերշտակների արձաններ։ Աստւած պատեհ առ պատեհ՝ կրակի ու ամպի տեսքով յայտնւում ու պատգամում էր Մովսէսին․ Վայր՝ որ քահանայապետը տարին մի անգամ՝ քաւութեան տօնին, զոհի արիւնը առած, սփռում էր քաւութեան դռան վրայ։

Այս տօնի նախնական անւանումը «Յիշատակ տապանակի» էր, այսինքն` եկեղեցում սովորութիւն կար պարբերաբար յիշատակել Մովսէսի տապանակը։ Հետագայում տօնն ստացաւ «Յիշատակ տապանակին հնոյ եւ տօն նորոյս սրբոյ եկեղեցւոյ» ձեւակերպումը, քանի որ հայոց վարդապետներն այդ յիշատակը եկեղեցու խորհուրդը կրող տօն դարձրին` որպէս նոր եկեղեցու նախատիպ, համարելով Մովսէսի կողմից պատրաստւած տապանակն ու Վկայութեան խորանը։

Վերջին անգամ Ուխտի տապանակի մասին յիշատակւում է Սողոմոն թագաւորի մօտ, երբ նա այն զետեղեց նորակառոյց տաճարում։ Աւելի ուշ` Երուսաղէմի կործանումից յետոյ, Նաբուգոդոնոսոր արքայի օրօք տապանակն անհետ կորաւ։
Քրիստոսի գալուստով այդ բոլորը նոր իմաստ ստացաւ․
Ստւերական ամէն բան վերացաւ եւ եկաւ իրականը։

Հին ուխտի տապանակին փոխարինեց Նոր Ուխտի Տապանակը՝ Եկեղեցին խորհրդանշող Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը, որը իր մէջ ընդունեց Երկնքից իջած հացը, Յարութիւնն ու Կեանքն ու Աստծու Խօսքը՝ Միածին Որդուն, Քրիստոսին։ Քրիստոսի ծնունդով ու մարդեղութեամբ Աստւած բնակւեց մարդկանց միջեւ, եւ Սուրբ Հոգու գալուստով եւ Սուրբ Մկրտութեան խորհրդով տաղաւարւելով մարդկանց մէջ, նրանց եկեղեցիացրեց։

Այսպիսով, Հին ուխտի տապանակը եղաւ Նոր ուխտի՝ Քրիստոսի եկեղեցու նախօրինակը։ Այս յիշատակութիւնը համարւում է եկեղեցուն նւիրւած տօներից մէկը, որի թւականը տարեցտարի փոփոխւում է։ Տօնը կատարւում է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին նախորդող շաբաթ օրը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com