ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Երեքշաբթի 11 Օգոստոսի 2020;
Բ օր Աստուածածնի պահոց

Չորեքշաբթի 12 Օգոստոսի 2020;
Գ օր Աստուածածնի պահոց

Հինգշաբթի 13 Օգոստոսի 2020;
Դ օր Աստուածածնի պահոց

Ուրբաթ 14 Օգոստոսի 2020;
Ե օր Աստուածածնի պահոց

Շաբաթ 15 Օգոստոսի 2020;
Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին

Կիրակի 16 Օգոստոսի 2020;
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Երկուշաբթի 17 Օգոստոսի 2020;
Բ օր Վերափոխման: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Երեքշաբթի 18 Օգոստոսի 2020;
Գ օր Վերափոխման

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Ալիք»-ի հարցազրոյցը Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ

1- Հ.- Սրբազան հայր Հայաստանում քննարկման նիւթ է դարձել դպրոցական ուսումնակրթական ծրագրում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան։ Հայաստանի Կրթութեան նախարարութեան կատարած ուսումնակրթական ծրագրի բարեփոխումների շարանում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագրից հանելու որոշման լոյսի տակ, վերջին օրերին այս քննարկումը թեժալով՝ յուզում է բազմահազար հայրենի ուսուցիչների, դաստիարակների, աշակերտների եւ ծնողների։

Այս յուզումը, դուրս գալով Հայաստանի սահմաններից, փոթորկել է նաեւ Սփիւռքի շատ նախանձախնդիրների։ Հայաստանը մեր բոլորի սրտի մէջ է՝ իր պետականութեամբ, եկեղեցիով, ազգային եւ յատկապէս հոգեւոր արժէքներով։

Դուք՝ որպէս թեմի հոգեւոր առաջնորդ եւ որպէս նախանձախնդիր այս հարցով ինչ կասէք Սրբազան հայր։


- Ամէն մի պետութիւն երբ քննում եւ պատրաստում է իր կրթական համակարգի ծրագիրը վստահաբար նկատի է ունենում իր ժողովրդի կեանքը իր ամբողջութեան մէջ եւ միաժամանակ զարգացած երկրների ուսումնական-կրթական ծրագրները ոչ անպայմանօրէն նրանց նմանւելու, այլ գլխաւորաբար ազգային իր ծրագրերի կողքին ունենայ համամարդկային, գիտական, ընկերային թեմաներ նրանց ներառնելու իր ուսումնա-կրթական ծրագիրների մէջ. ի վերջոյ այսօրւայ համաշխարհայնացած աշխարհում չես կարող անտարբեր մնալ շրջապատիդ նկատմամբ եւ կամ կղզիաբար ապրել ու գործել։
Անգլիա մեր ուսանողոթեան տարիներին, առիթ եմ ունեցել շփւելու առօրեայ դպրոցների հետ, ակնարկ նետելու նրանց ուսումնադաստիարակչական ծրագիրի վրայ, ու հասկացայ որ դպրոցներում աւանդւում է Կրօնական Դաստիարակութիւն (Religious Education) թեմայով մի նիւթ, որը ընդգրկում է աշխարհի մեծագոյն կրօնների ծագումն ու զարգացումը, գլխաւոր ուսուցումներն ու համառօտ պատմութիւնը։ Իսկ համայնքային եւ մասնաւոր դպրոցներում կրօնը իր մանրամասնութեամբ աւանդւում էր։

Հայաստանի վերանկախացման առաջին շրջանին, մօտաւորապէս մէկ ու կէս տարի Ս. Էջմիածին էի եւ մեր միաբանակից եղբայրների հետ կիրակնօրեայ դպրոցների եւ կրօնի ուսուցիչների պատրաստութեամբ էինք զբաղւում։ Խաչատուր Աբովեանի հետեւեալ խօսքը «Ազգը պահողը հաւատն է ու լեզուն» դարձած էր լոզունք այդ օրերին։

Տարիների ընթացքին հետզհետէ յառաջ եկաւ այն գաղափարը, ըստ որի դպրոցում կրօնի դասանիւթը պէտք է աւանդւի, ապա կրօնի դասը փոխարինւեց «Հայ Եկեղեցու Պատմութիւն» թեմայով, որ կանոնաւոր եւ պատրաստւած ուսուցիչների կողմից աւանդւելով, աշակերտը ծանօթանում էր Աստւածաշունչ մատեանի, Յիսուս Քրիստուսի կեանքի եւ ուսուցումների, ապա Հայ Եկեղեցու պատմութեան, մի պատմութիւն որ մեր ժողովրդի անցեալի կեանքն է եւ որ իր մէջ ընդգրկում է ի միջի այլոց մեր տօները, խորհուրդները եւ ինչու չէ նաեւ քրիստոնէական հոգեւոր-բարոյական արժէքները։

Հայ Եկեղեցու պատմութիւն դասանիւթը մեր կարծիքով աւելի արդիւնաւէտ եւ օգտակար կը լինի երբ իբրեւ առանձին նիւթ աւանդւի։ Ճիշդ է որ Հայոց պատմութիւնը իբրեւ գիտութիւն թերի է մնում առանց եկեղեցական պատմութեան։

Հայոց Եկեղեցու պատմութիւնը անքակտելի կերպով շաղախւած է հայ ժողովրդի պատմութեան, այսինքն կեանքի հետ, կարելի չէ մէկը միւսից անջատել։ Սովետական տիրապետութեան շրջանին պատրաստած գրքերը Հայոց պատմութեան, հակառակ երկրում տիրող հակա-եկեղեցական, հակա-կրօնական մթնոլորտի, պատմութեան դասախօսներ, պատմաբաններ չէին կարող չանդրադառնալ հայ եկեղեցու եւ եկեղեցականութեան անուրանալի դերին ու դերակատարութեան։ Կարելի՞ է արդեօք գտնել պատմական մի կարեւոր դէպք, շարժում, իրագործում որի մէջ եկեղեցին ու եկեղեցականութիւնը դերակատար եղած չըլլայ։

Ե դարի մեր հայրերի կտակը իրենցից յետոյ եկող սերունդների հետեւեալն է «Քանզի հայր մեր զսուրբ Աւետարանն գիտեմք եւ մայր՝ Առաքելական եկեղեցին կաթողիկէ»։ Քրիստոնէական մեր հաւատը մեր մորթի գոյնի նման շաղախւած է մեր էութեան հետ եւ հետեւաբար հայոց եկեղեցին մեր ժողովրդի «հաւատքի բերդն» է, որի իւրաքանչիւր քարի տակ գետնի դէպի երկինք բարձրացող գաղտնի մի ճամբայ ունի։

Մեր անձնական կարծիքն է, որ հայ եկեղեցու պատմութիւն դասանիւթի աւանդումը օրհնութիւն է, որի կարիքը խիստ կերպով բոլորս ունենք։ Այս դասանիւթի աւանդումով հայ աշակերտը հաղորդակցութեան մէջ է մտնելու իր հայրերի կեանքի հետ, միւս կողմից իմանալու է իր եկեղեցու դերը մեր ժողովրդի հոգեւոր եւ մտաւոր ժառանգութեան մէջ, պիտի իմանայ, որ իր հայերէն գրերը ստեղծողը եղել է Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը, պիտի իմանայ, որ մեր գրականութեան ռահվիրանները եղել են մեր հոգեւոր հայրերը։ Որքան իմաստալից են Թէքէեանի Եկեղեցին հայկական բանաստեղծութեան հետեւեալ տողերը։
Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ՛ը բանուած
Որուն ետին, սըկիհին մէջ կ՛իջնէ ի՛նքը Աստւած,
Որուն առջեւ գլխահակ կուգայ իմ ազգըս ամբողջ
Հաղորդուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ։


2. Հ.- Վերջին շրջանում յատկապէս ակներեւ է մի յստակ դիրքորոշում մեր հայ հասարակայնութեան որոշակի շերտերում՝ ոչ պաշտօնական այլ նեղ, հասարակական ասեկոսեների առարկայ է դառնում կորոնավիրուսով հիւանդը կամ թիրախ են դառնում նրանց ընտանիքի անդամները եւ նման անհարկի «քննարկումները» բարձրաձայնւում են «Թելեգրամային» եւ «Ինստագրամային» էջերում, որը ոչ ցանկալի եւ ցաւալի իրողութիւն է։
Դուք ի՞նչ կասէք Սրբազան հայր նման երեւոյթների մասին։


- Աւելի քան ութ ամիս է աշխարհը ինքն իրեն դէմ յանդիման է գտել կորոնավիրուս կոչւած համաճարակին, որ այսօրւայ տւեալներով աւելի քան 193 երկրներ ահազանգի է մատնել եւ աշխարհի ողջ բնակչութիւնը անկանխատեսելի եւ աննախընթաց մարտահրաւէրների առաջ է կանգնեցուցած։

Պետութիւններ, կազմակերպութիւններ, գիտական հաստատութիւններ հաւաքաբար եւ երբեմն էլ անհատաբար գործում են, աշխատում են մի ելք, դարման գտնելու համար. ողջ բժշկական համակարգը բոլոր երկրներում գիշեր ցերեկ աշխատում է ընդդէմ այս հիւանդութեան։

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան վկայութեամբ այս համաճարակը դեռ չէ հասած իր գագաթնակէտին. այն ալիք-ալիք յարձակւում եւ հազարաւոր մարդկանց մահւան պատճառ է լինում։

Այս մութ ու անորոշ կացութեան դէմ յանդիման կանգնած աշխարհը փոխանակ զգաստանալու եւ համատեղ ճիգով համատեղ աշխատանք տանելու այս վարակի պատւաստանիւթը գտնելու, պետութիւններ, աշխարհի ղեկավարներ միմեանց են մեղադրում տեղի եւ անտեղի կերպով։

Դժբախտաբար փոքր ազգերի, հաւաքականութիւնների եւ համայնքների մէջ էլ նման տխուր երեւոյթների ենք հանդիպում։

Այս վարակը իր «համատարածութեամբ» ամէն տեղ է եւ ամէն մարդու առանց նկատի ունենալու տարիքը, պաշտօնը, հանգամանքն ու դերը հարւածում է եւ սա երեւի բնական հետեւանքն է սոյն հիւանդութեան, հետեւաբար ոչ ամօթ է եւ ոչ էլ վիրաւորական նման հիւանդութեամբ վարակւելը։ Նման պարագաներում բոլորիս պարտականութիւնն է զօրակցութիւն ցուցաբերել, ինչպէս նաեւ սրտանց աղօթել որ բոլորիս Բժշկապետ եղող մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս այցելի մեր հիւանդներին եւ բժշկութիւն շնորհի նրանց։ Պօղոս Առաքեալը թելադրում է նորադարձ հաւատացեալներին, որ ամէն անգամ երբ նկատեն իրենց մէկ հաւատակից եղբօր մեղանչումը, պարտին օգնութեան ձեռք երկարել եւ օգնել իրեն եւ ոչ թէ նրան ծաղրանքի ենթարկել։

Այս առիթով ուզում ենք կարեւորութեան կոչ ուղղել մեր ժողովրդի զաւակներին, որ չտարւեն անիմաստ ասեկոսեներից եւ կամ «Թելեգրամային» եւ «Ինստագրամային» արձանագրութիւններով միմեանց անտեղի կերպով վարկաբեկելու տգեղ եւ դատապարտելի երեւոյթից։ Աշխարհը փոխւում է. փոխւում են ժողովուրդները եւ հետեւաբար հարկ է մի պահ կանգ առնել եւ մտածել … որտե՞ղ ենք գնում։

Այսօր որեւէ ժամանակից աւելի կոչւած ենք դառնալու մեր արմատներին, մեր պատմութեան, չմոռանանք որ հայրենասիրութեան, իրական ու վաւերական հայրենասիրութեան ակունքները թաղւած են հայրենագիտութեան եւ հայագիտութեան խորքում։ Առանց մեր պատմութեան, հոգեւոր ժառանգութեան իմացումին հեռանալու ենք մեր ինքնուրոյնութիւնից։

Ճիշդ է որ կորոնավիրուսը մարդկութիւնը բանտարկեց իր տներում, գործազրկեց նրան դուռ բանալով բազմատեսակ գեղեցիկ եւ տգեղ երեւոյթներին, սակայն պէտք է ծայրահեղ զգուշութեամբ ապրել ու գործել։ Այս համաճարակը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցը լինելու է, հետեւաբար պէտք է համակերպւել այս իրականութեան հետ մեր կեանքը ինքնաքննութեան եւ վերատեսութեան ենթարկել եւ ըստ այնմ կողմնորոշւել։

Աղօթենք եւ աղօթքով ու Աստծու խօսքով զօրանանք։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com