Սուրբ Թադէոս առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի Ոգեկոչման տօնակատարութիւն Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցում


Յուլիսի 25-ին ըստ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու տօնացոյցի, Հայաստանի առաջին լուսաւորիչներից՝ Սուրբ Թադէոս Առաքեալի եւ նրա նահատակակից, Սուրբ Սանդուխտ Կոյսի յիշատակութեան օր ն էր։ Այդ իսկ առիթով, կիրակի` յուլիս 26-ի առաւօտեան, Թեմիս Սուրբ Սարգիս մայր Եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնուրդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ ձեռամբ՝ Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի, անդրադառնալով տօնի խորհրդին, յիշեց թէ ինչպէս Յիսուսը իր մօտ է կանչում առաքեալներին եւ պարտականութիւն է տալիս, աշխարհի բոլոր կողմերը գնալով, քարոզեն Աստծու խօսքը, բժշկեն հիւանդներին եւ տարածեն Աստծու արքայութիւնը։ Սրբազան Հայրը ապա յաւելեց ․ «Սուրբ Թադէոս Առաքեալը լինելով տասներկուսից մէկը, իր կոչումից սկսեալ մինչեւ Տիրոջ համբարձումը, հաւատարիմ մնալով իր առաքելութեանը, մեկնեց իրեն վիճակւած երկիրը, Տիրոջ խոստման համաձան, Եդեսիաում բժշկեց եւ մկրտեց Աբգար թագաւորին ու երկրում իր միւս առաքելակից եղբօր՝ Սուրբ Բարթողիմէոս առաքեալի հետ միասին հաստատեց Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը, որից յետոյ Արտազ գաւառում, դարձի է բերում արքայադստեր Սանդուխտ կոյսին եւ բազում մարդկանց, այդ իսկ պատճառով մեր Եկեղեցին կոչւում է, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի։

Սրբազան հայրը հաւատացեալների ուշադրութիւնը առաքելականութեան կոչումին սեւեռելով, ասաց․ «Առաքեալներ նրանք են, որոնք հաւատարիմ իրենց կոչումին, աշխարհային հոգսերը արհամարելով գնում եւ տարածում են Աստծու խօսքը, բժշկում հիւանդնեին եւ մխիթարում են սրտաբեկներին եւ իրենց քարոզութեամբ վկաները լինեն Յիսուս Քրիստոսի։ Առաքեալ են նրանք, որոնք գիտակցօրէն Քրիստոսից ստացած պատգամը կեանքի են վերածում եւ ժողովրդին են մատուցում։
Առաջնորդ Սրբազան Հայրը ապա անդադարձաւ Սուրբ Սանդուխտ կոյսի անվրդով հաւատքին ու նահատուկութեան։ Անձ որ իր արեամբ ոռոգեց հայոց աշխարհում Աստծու խօսքի սերմերը։ Ապա դառնալով Թադէոս առաքեալի գործունէութեան՝ յիշեց նաեւ նրա արիաբար նահատատուկութիւնը։

Սրբազան Հայրը նահատակութեան խորհրդին անդադառնալով յաւելեց,․ «նահատակութիւնը նւիրական այն խորհուրդն է, որով նահատակեալը իր կեանքը իբրեւ անուշահոտ զոհ եւ խունկ մատուցում է Աստծուն, եւ այդպիսով Աստծուց ստացած կեանքը Նրան է ընծայաբերում»։

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում, հայ եկեղեցու Սուրբ հայրերի Քրիստոսաբոյր ուսուցումներով դիմագրաւել է կեանքի դժւարութիւններին։

Ի վերջոյ Սրբազան Հայրը անդադառնալով Սուրբ Եկեղեցու կարեւորութեան, կրկին անգամ հաստատեց, որ Եկեղեցին այն վայրն է, ուր հայ ժողովուրդը իր հայրերի հաւատքին հաղորդակից լինելով, կարող է նորոգել իր հաւատքը եւ վերահաստատել իր ուխտը իր Աստծու հետ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ