Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Շաբաթ 20 փետրւար 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այս օրերին, հիւրաբար Թեհրան այցելող Երեւանի Պետական Համալսարանի Մանկավարժական ինսթիտուտի պարարւեստի Ֆակուլտետի տնօրէն՝ Կարէն Գէորգեանին իր մանկավարժութեան դասախօսական կազմով։ Հիւրերը յատուկ հրաւէրով էին եկած ներկայ լինելու Զարթօնք պարախմբի տարեկան ելոյթին ղեկավարութեամբ տիկին Լոռեթա Աւետեանի։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ներկաներին, բարի գալուստ մաղթեց եւ մեծապէս գնահատեց իրենց բարեացակամ վերաբերմունքը Զարթօնքի պարախմբի ղեկավար Տիկին Լոռեթա Աւետեանի հանդէպ։ Հիւրերը իրենց գոհունակութիւնը արտայայտեցին Զարթօնք պարախմբի ելոյթին եւ ընդհանրապէս թեհրանահայ գաղութում գտնւելու ուրախ առիթով։

Նոյն օրը կէսօրին առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց 10-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի ընտրութեան Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան թեկնածուներից՝ Դոկտ. Կարէն Խանլարեանին եւ ազնւափայլ տիկնոջ՝ տկն. Արփի Աճեմեան-Խանլարեանին։ Ընդունելութեան ներկայ էին նաեւ Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանն ու Թեմական Խորհրդի փոխ-ատենապետ՝ պրն. Վարուժան Յովհաննիսեանը։ 

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց Դոկտ. Խանլարեանին եւ իր ազնւափայլ տիկնոջ եւ յաջողութիւն մաղթեց նրանց։ Այնուհետեւ խօսւեց յառաջիկայ ընտրութիւնների ընթացքի եւ մեր ժողովրդի խուռներամ մասնակցութեան անհրաժեշտութեան մասին։

Վերջում Առաջնորդ Սրբազան հայրը ընդառաջելով դոկտ. Կարէն Խանլարեանի ՛՛ Պահպանիչ ՛՛ աղօթքով օրհնեց նրան եւ իր ընտանիքին եւ յաջողութիւն մաղթեց իրեն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

Կիրակի 02 Մարտի 2025;
Մարտ 2, Բուն Բարեկենդան,

Կիրակի 09 Մարտի 2025;
Արտաքսման կիրակի,

Կիրակի 16 Մարտի 2025;
Անառակի կիրակի

Կիրակի 23 Մարտի 2025;
Տնտեսի կիրակի

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
միջինք,

Շաբաթ 29 Մարտի 2025;
Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր

Կիրակի 30 Մարտի 2025;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Մարտի 2025;
ԺԷ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 20 Մարտի 2025;
ԺԸ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 21 Մարտի 2025;
ԺԹ օր Մեծի Պահոց

Շաբաթ 22 Մարտի 2025;
Ի օր Մեծի Պահոց։ Սրբոցն Յովհաննու Երուսաղէմայ հայրապետին, հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն, վարդապետացն մերոց` Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն

Կիրակի 23 Մարտի 2025;
Քառասնորդական Պահոց (Տնտեսին)

Երկուշաբթի 24 Մարտի 2025;
Իբ օր մեծի պահոց, Երեմիա 32.19‐44։

Երեքշաբթի 25 Մարտի 2025;
Իգ օր մեծի պահոց,

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
ԻԴ օր Մեծի Պահոց։ Միջինք։

Հինգշաբթի 27 Մարտի 2025;
Իե օր մեծի պահոց

Ուրբաթ 28 Մարտի 2025;
ԻԶ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ