Կոնկուրսում ընդգրկւած Կրօնի հարցերի վերաբերեալ խորհրդակցական հանդիպում

Երեքշաբթի, օգոստոսի 4-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Կրթական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ԿԽ-ի փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը, ԿԽ-ի ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին և Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր Կոնկուրսում ընդգրկւած Կրօնի հարցերի աղբիւրների ճշտումը և հայ ուսուցիչների ներգրաււումը Կրօնի հարցերի պատրաստման գործընթացում:

Սրբազան հայրը կարևորելով այս հանդիպմանը քննարկւած հարցերը, խորհրդիս առաջարկեց Կոնկուրսի 25 հարցերից 10-ը լինեն Աւետարանից, նաև դիմել Կրթական թեստաւորման կազմակերպութեան (سازمان سنجش آموزش) ներկայացնել Աւետարանից յստակ բաժիններ, հարցերի պատրաստման համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ