ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉ

Լիբանանում օգոստոսի 4-ին որոտացած աւերիչ պայթունը տասնեակ կիլոմետր հեռաւորութեան վրայ մեծ վնասներ է հասցրել, որից անմասն չեն մնացել Լիբանանի հայահոծ թաղամասերը եւ հայկական կառոյցները։

Այսու կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ ինչպէս միշտ բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին լծւելով, ակտիւօրէն իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն՝ աղէտից տուժած Լիբանանի հայ համայնքին օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։

Ձեր նւիրատւութիւնը կարող էք կատարել Ազգային Առաջնորդարանի անւամբ դրամատնային հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت شعبه 63545
شماره حساب 7468724836
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IRشماره شبا 740120000000007468724836

Ժողովրդական նւիրահաւաքի դիւրութիւն ստեղծելու նպատակով, ամէնօրեայ դրութեամբ
Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ,
Ս. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում
առաւօտեան ժամը 9։00-ից 13:00-ը
եւ երեկոյեան ժամը 16։00-ից 19:00-ը
ներկայ են լինելու Եկեղեցական խորհուրդների անդամները նաեւ ծխատէր Քահանայ հայրերը, որտեղ կարող էք դիմել եւ Ձեր սրտաբուխ նիւթական օժանդակութիւնը տրամադրել։

Ձեր կողմից ցուցաբերւած բոլոր նիւթական օժանդակութիւնները փոխանցւելու է Անթիլիասի Կաթողիկոսարանի հաշւեհամարին, որտեղ տնօրինւելու եւ տրամադրւելու է աղէտեալներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ