ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թւականիս 19 օգոստոսին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդը մասնակցութեամբ քահանայից դասի եւ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ատենապետների, գումարեց յատուկ նիստ քննարկելու եւ ընդհանրապէս եկեղեցիներին կապւած հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։

Ժողովը սկսեց՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վաղեմի բարեկամ՝ Հանգուցեալ Այաթօլլահ Թասխիրրի յիշատակին, մի րոպէ լռութեամբ։

Ժողովը քննարկումներից յետոյ հանգաւ ներքոյիշեալ տնօրինումների։

Ա- Յառաջիկայ շաբաթւանից վերկսկւեն շաբաթօրեայ Կիրակնամտի ժամերգութիւններն ու Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագների դռնբաց արարողութիւնները, յարգելով կորոնաժահրի տարածման կանխարգելիչ առողջապահական կանոներն ու ընկերային հեռաւորութիւնը։

Բ- Արարողութիւնների հսկման համար պարտադիր է եկեղեցական խորհուրդների երկուական ներկայացուցիչների ներկայութիւնը։

Գ- Այսուհետ, մեր հաւատացեալների համար բնականոն ձեւով կը շարունակւի մոմավառութեան աւանդոյթը, բայց ոչ քրիստոնեանեաների սոյն նպատակով մուտքը թողնելով եկեղեցական խորհուրդների հայեցողութեան։

Դ- Եկեղեցիներում կրօնական խորհրդակատարութիւների վերջին ժամը որոշւեց երեկոյեան ժամի 6:00-ը։

Ե- Սրբազան Հօր կարգադրութեամբ, համաճարակի օրերին, ժողովրդին հոգեւորապէս սատարելու եւ հիւանդաց բժշկութեան ու ժողովրդին մխիթարելու նպատակով, հաւատացեալ ժողովրդի՝ եւ հարանւանական համայնքների մասնակցութեամբ հաստատւեց հսկումի եւ խոկման արարողութիւններ, ըստ հետեւեալ կարգի․

 1- Սեպտեմբեր 3-ին, Սուրբ Սարգիս Մայր Եկեղեղում, երեկոյեան ժամը 6:00-ին։

2- Սեպտեմբեր 10-ին, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեղում, երեկոյեան ժամը 6:00-ին։

3- Սեպտեմբեր 17-ին,Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում, երեկոյեան ժամը 6:00-ին։

 Վերջում Սրբզան Հայրը թելադրեց Լիբանանահայրի համար սկսւած հանգանակութիւնը շարունակւելու է ցնոր տնօրինութիւն։

Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդ