ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՅԱԹՕԼԼԱՀ ԹԱՍԽԻՐԻԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Օգոստոսի 18-ին մահացաւ Իսլամական Յարանւանութիւնների Մերձեցման Համաշխարհային Խորհուրդի նախագահ եւ Իսլամական Աշխարհի Հարցերով Հոգեւոր Առաջնորդի Խորհրդական Այաթօլլահ Մոհամմադ Ալի Թասխիրին 76 տարեկան հասակին։

Այաթօլլահ Թասխիրին Իրանի վերջին 35 տարիների արդի պատմութեան մէջ առանցքային դերակատարութիւն է ունեցել յատկապէս իսլամ-քրիստոնեայ տեղական, շրջանային եւ միջազգային երկխօսութեան բնագաւառում։

Այաթօլլահ Թասխիրին Իրանի Իսլամական Հանրապետութեան այն անձնաւորութիւններից էր, որ հաւատացել էր Իսլամական Յեղափոխութեան եւ իբրեւ յանձնառու հաւատացեալ գործեց յեղափոխութեան հէնց առաջին օրերից, առանց սակայն մերժելու եւ կամ բացասական վերաբերում ունենալու Միաստւածեան միւս կրօնների նկատմամբ։

Այաթօլլահ Թասխիրին որպէս հաւատացեալ յատկանշւում էր իր հանդուրժողականութեամբ եւ տարբեր կրօնների պատկանողների հետ երկխօսութեամբ։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչեցին Այաթօլլահ Թասխիրիին վկայում են, որ նա իրօք ոչ միայն երկխօսութեան մարդ էր, այլ՝ երկխօսութեան օրինակ թէ իսլամ-քրիստոնեայ միջավայրում եւ թէ իսլամ-իսլամ միջավայրում։ Իր զբաղեցրած պաշտօնները՝ նախ իբրեւ երկար տարիների նախագահ Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի եւ ապա Իսլամական Կրօնական Դպրոցների եւ Դաւանանքների Մերձեցման Կենտրոնի Ընդհանուր Քարտուղար, գեղեցկագոյն վկայութիւնն են այս ճշմարտութեան։

Ազնիւ էր ու համեստ, յարգալից էր վերաբերմունքի մէջ, իբրեւ յանձնառու հաւատացեալ սիրեց իր նմանը եւ սիրւեց բոլորի կողմից։

Իր լայնախոհութեամբ ու պայծառամտութեամբ եղաւ լաւագոյն ներկայացուցիչը Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին աշխարհում եւ յատկապէս քրիստոնեայ աշխարհում։

Աւելի քան երեսուն տարի է ճանաչեցինք հանգուցեալ Այաթօլլահ Թասխիրին, երբ առաջին անգամ երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողկոսի հետ Իրան այցելեցինք 1990-ի Յունւարին։ Առաջին օրից կապւեցինք միմեանց, որպէս սրտակիցներ։ 1992-ին իր ղեկավարած կենտրոնի կազմակերպութեամբ Աթենքում, Յունաստանում տեղի ունեցած «Իսլամութիւնն ու Ուղղափառութիւնը» թեմայով համագումարին հրաւիրեց մեզ, որպէս համագումարի դասախօսներից մէկը։

1999-ի դեկտեմբերին երբ որպէս հոգեւոր առաջնորդ ժամանեցինք Թեհրան մեզ առաջին շնորհաւորողներից եղաւ ու մեր յարաբերութիւնը հիմնւած փոխադարձ սիրոյ եւ յարգանքի շարունակւեց օրաւուր աւելի աճելով մինչեւ իր եղեռական մահը։

Այաթօլլահ Թասխիրին շատ մօտ էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին։ Արամ վեհափառ միշտ յատուկ սիրով ու գոհունակութեամբ կը յիշէր զինք իբրեւ մեր եկեղեցու եւ անշուշտ վեհափառի ամենասիրելի եւ անկեղծ բարեկամներից մէկը։

Այաթօլլահ Թասխիրին իբրեւ մարդ հոգեւորական յանձնառու, նւիրեալ ու պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ յատկանշւող անձնաւորութիւն էր, որ ջերմ սիրով ու հաւատքով կապւած էր նաեւ իր հայրենիքին, որի լաւագոյն ներկայացուցիչն էր շրջանային եւ միջազգային համագումարներում ու համաժողովներում։

Նա իր գիտութեամբ, բազմակողմանի հմտութեամբ հանդիսանում էր լաւագոյն ներկայացուցիչը Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Իր ստանձնած պաշտօնները զինք ոչ միայն ճանաչելի դարձրին այլեւ մեծապէս սիրելի ու բազմերախտ մի անձնաւորութիւն, որի պակասը դեռ երկար պիտի զգացւի։

Ցաւակցում ու դառն կսկիծով սգում ենք իր յարաբերաբար վաղահաս մահը. այս տխուր առիթով մի անգամ եւս վշտակցում ենք հոգեւոր Առաջնորդ Այաթօլլահ Սայիդ Ալի Խամենէին, հանգուցեալի ընտանիքին, եղբայրներին եւ իր բոլոր գործակիցներին։

Յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն իր հոգիին.

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

31 Օգոստոս 2020

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com