Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Չեղարկւել է Ս. Գէորգ եկեղեցու տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, Կորոնաժահր համաճարակի պատճառով

Շաբաթ 12 սեպտեմբեր 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցինների խորհրդի անդամներին:

Այցելութեան հիմնական նպատակն էր Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնի ու եռօրեայ ուխտագնացութեան հետ կապւած հարցերի քննարկումը:

Սրբազան Հայրը գնահատեց խորհրդի նախանձախնդրութիւնը եկեղեցական տօնակատարութիւնների եւ աւանդութիւնների ուղիղ եւ ճշգրիտ կատարման առնչութեամբ եւ միաժամանակ բացատրեց երկրի մէջ եւ ընդհանրապէս ամբողջ աշխարհում կորոնաժահր համաճարակի բերումով ստեղծւած անբնական իրավիճակը, որի հետեւանքով մեր կեանքը իր բոլոր բնագաւառներով հիմնական փոփոխութիւնների է ենթարկւած: Արդարեւ այս պայմաններում մեր կրօնական խորհուրդը իր վերջին նիստում որոշում ընդունեց այս տարի չեղեալ համարել Ս. Գէորգ զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը եւ մատաղի օրհնութիւնը:

Սրբազան հայրը իր խօսքերում ասաց՝ «Ցաւ է մեզ համար այս երեւոյթը, բայց մեր ժողովրդի առողջութիւնը եւ ֆիզիքական ապահովութիւնը ամէն բանից վեր է»:


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ