ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
Համբարձման տօն

Կիրակի 16 Մայիսի 2021;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Մայիսի 2021;
.Զ կիր Յինանց.Զ կիր Յինանց

Երկուշաբթի 10 Մայիսի 2021;
ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 11 Մայիսի 2021;
Կրթական

Չորեքշաբթի 12 Մայիսի 2021;
ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 14 Մայիսի 2021;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 15 Մայիսի 2021;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 16 Մայիսի 2021;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 17 Մայիսի 2021;
ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 18 Մայիսի 2021;
ԽԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանրապետական մաղթանք, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29 ամեակի առիթով


Կիրակի, թւականիս 20 Սեպտեմբերի առաւօտեան յընթացաս Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29 ամեակի առիթով։
Արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։

Արարողութեանը ներկայ էին, Հ․ Հ․ դեսպանութեան անձնակազմից ներկայացուցիչներ, Ի․Ի․ խորհրդարանի Թեհրանի Հիւսիսային իրանահայութեան պատգամոր՝ պրն․ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն․ Նորայր Արամեանը, թեմական խորհրդի անդամ՝ պրն․ Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ հաւատացեալների նկատառելի թիւ։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի գոհութիւն յայտնեց Աստծուն, որ մեր ազատագրւած հայրենիքը աւերակների միջից ծնունդ առած, պահեց ու պահպանեց ամէն տեսակ փորձութիւնից, բայց մանաւանդ թշնամիներից, որոնք ամէն պահ պատրաստ են հարւածել մեզ։ Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ անդրադառնալով կատարւած հանրապետական մաղթանքին ասաց․ «Աղօթքներով հայցեցինք Աստծուց որ ստացւած ազատութիւնը լինի յարատեւ ու պտղատու, այլեւ օրհնաբեր»։ Սրբազան Հայրը յիշատակելով Պօղոս առաքեալի գաղատացիներին գրւած նամակը, որտեղ առաքեալը հաւատացեալներին կոչ է անում չչարաշահել Աստծուց ստացած ազատութիւնը, յաւելեց․ «Ըստ առաքեալի ուր ազատութիւն կայ, այնտեղ է Աստծու Սուրբ Հոգին» ուստի սուրբ է ազատութիւնը, որը պիտի պահւի ամենայն բծախնդրութեամբ․ մի Աստւածային պարգեւ, որ ոչ մէկ անձնաւորութիւն իրաւունք չունի այն շահագործելու, եզրակացրեց Սրբազան Հայրը։

Սրբազան Հայրը նաեւ ակնարկեց այն իրականութեան, որ ոխերիմ թշնամու իշխանութեան ներքոյ, մեր պապերը հայրենի հողի վրայ գործել, ստեղծագործել ու ապրել են, բայց երբեք չեն կորցրել ազատօրէն ապրելու կամքը։ Տակաւին սովետական իշխանութեան ներքոյ, իր ազատատենչութեան ոգին չխամրեց, այլ օր ըստ օրէ աճեց եւ այդպիսով մի օր էլ ժայթքեց եւ կերտեց Ազատ անկախ Արցախն ու Հայաստանը»։

Սրբազան Հայրը իր խօսքում Արցախի ազատագրական պայքարը համարեց այն կայծը, որից սկսւեց եւ բռնկւեց մեր ժողովրդի ազատագրական պայքարը, եւ այսօր կան ազատ ու անկախ Արցախն ու Հայաստանը։ Ազատութիւն որ իրականացաւ մեր երիտասարդ-ուհիների արեան գնով»։ Սրբազան Հայրը Հայաստանի առաջին հանրապետութիւնը ներկայ Հայաստանի գրաւականն ու ակունքը համարելով յաւելեց․ «Առաջին Հանրապետութիւնը կերտւեց բազում հայորդիների արեան հեղմամբ եւ այսօր մենք ապրում ենք ապագայի ազատ ու անկախ եւ միացեալ Հայաստանի տեսլականով»։

Ապա Սրբազան Հայրը ակնարկելով Սեւրի դաշնագրի հարիւրամեակին, շեշտեց որ այս դաշնագիրը վաւերագրական ու պատմականօրէն ճանաչեց Հայաստանի անկախութիւնը, ճանաչեց ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը, յոյս յայտնելով որ մի օր իր ամբողջութեանը մէջ պիտի վերականգնւի։

Սրբազան Հայրը յաւելեց, որ ամենակարեւորը եւ էականը մեր արժէքներին տէր կանգնելն է։ Ի վերջոյ ժողովուրդների գոյատեւման եւ Հայրենիքների կերտման գրաւականը զոհողութիւնն ու նւիրաբերումն են։

Սրբազան Հայրը իր խօսքը եզրակացնելով, ազատութիւնը Աստծատուր շնորհ համարեց, որովհետեւ Աստւած մարդուն ստեղծեց ազատօրէն ապրելու եւ գործելու, եւ այդ իսկ ազատութեամբ է, որ մարդը մեղանչեց, եւ այս պատճառով է, որ Պօղոս առաքեալը զգուշացնում չկորցնել մեր ազատութիւնը։ Վերջում Սրբազան Հայրը Բարձրեալ Աստծուն գոհութիւն յայատնեց, որ կրկին անգամ Եռագոյն դրօշը ծածանւեց Հայաստանի երկնակամարի վրայ եւ շնորհաւորեց հայ ժողովրդին այս նւիրական տօնի առիթով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com