«Բարի գալուստ». մանկապարտէզները սեպտեմբերի 22 –ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջև

Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ և քահանահայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

Տօնական այս օրը յատկապէս առանձնակի ջերմութեամբ շնորհաւորում ենք մեր փոքրիկներին, այս սեպտեմբերը թող նրանց համար դառնայ լուսաւոր ու մեծ ճանապարհի սկիզբ: Իւրաքանչիւր աշակերտ մի ջահ է,որ պիտի բոցավառւի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկութեամբ:

Ելնելով համավարակի արտակարգ վիճակից մանկապարտէզներում առաջին օրը մարդաշատ չէր, աշակերտները բաժանւել են խմբերի և նրանց առողջութեան ապահովութեան նկատառումներից ելնելով մանկապարտէզներում ներկայ էին քիչ թւով աշակերտները, իսկ միւսները՝ մանկապարտէզ կը յաճախեն ըստ հերթականութեան՝ սահմանւած կարգի:

Կրթական խորհուրդն էլ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս իրավիճակում քիչ թւով աշակերտներ կը յաճախեն մանկապարտէզներ, այդ իսկ պատճառով ինչպէս դպրոցներում, այնպէս էլ նախակրթարաններում ևս իրականացնում է LMS հարթակի գործադրումը՝ հեռակայ դասաւանդման նպատակով:

Կրթական խորհուրդը կրկին շնորհաւորում է մեր փոքրիկներին և մաղթում բազում յաջողութիւններ նոր ուսումնական տարում:

 Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ