LMS հարթակում գործնական աշխատանքների իրականացում

Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացւելու է նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթացը դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար: Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ներկաներին ողջունելուց յետոյ, կրկին անդրադարձաւ խորհրդի այն յստակ դիրքորոշմանը, որը վերաբերւում է դպրոցներում առցանց դասաւանդմանը:

Նրա կողմից յանձնարարական տրւեց հայերէն և կրօն դասաւանդող ուսուցիչներին, որ առաջիկայ ժամանակայատւածում LMS հարթակում իրականացնել դասաւանդումներ և պրն. Քարիմիի հետ համագործակցաբար փորձել վերացնել, հարթակում ծագած խնդիրներն ու դժւարութիւնները:

Պրն. Քարիմին կրկին անգամ բացատրեց, գործնականօրէն հարթակից օգտւելու մանրամասնութիւնները և պատասխանեց ներկաներին յուզող հարցերին:
Կրթական խորհուրդը առաջնահերթութիւնը տալով աշակերտների առողջութեանը, փորձում է անել ամէն ինչ, որպէսզի այս ուսումնական տարեշրջանում աշակերտները կարողանան առաւելագոյնը օգտւեն իրենց կրթութիւն ստանալու իրաւունքից:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ