Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Երեք շաբաթ անընդմէջ հինգշաբթի օրեայ Խոկման արարողութիւն

Հինգշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 24-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կատարւեց համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան եւ աշխարհի խաղաղութեան համար, հսկումի եւ խոկումի արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին քահանայից եւ սարկաւագաց դասը, Սրբ․Թարգմանչաց Եկեղեցու խորհուրդը եւ սակաւաթիւ հաւատացեալներ։

Սրբազան Հայրը իր խօսքերում ասաց․«Այս երրորդ շաբաթն է, որ մեր քահանայ հայրերի հետ միասին աղօթում ենք, որ Աստւած հեռու պահի մեր համայնքն այս կորոնաժահրից» ։ Ապա ակնարկելով մարդու կեանքի տարբեր պարագաների ու խոչընդոտների վերացման համար մայր մաշտոցում տեղ գտած բազմաթիւ աղօթքներին, կարեւորեց աղօթքի դերը մարդու կեանքում եւ շեշտեց, բոլորը կոչւած են յատուկ կերպով աղօթելու մարդկային կեանքը խաթարող բոլոր տարրերի վերացման համար։

Ապա նա ակնարկելով աղօթքի մասին Քրիստոսի արտասանած ուսուցման, թէ «Անդադար աղօթեցէք, որպէզի փորձութեան մէջ չընկնէք» եւ ի հետեւումն Տիրոջ Պօղոս առաքեալի արտասանած խօսքի թէ՝․«Երբ խաղաղ էք սաղմոսերգէք եւ փառաբանեցէք եւ նեղութեան մէջ աղօթքներ բարձրացրէք, շեշտեց աղօթքի մշտնջնականութեան ու յարատեւութեան կարեւորութեանը։ Ապա «Անիրաւ դատաւոր»-ի առակում, դատաւորի դուռը յարատեւօրէն զարնող այրի կնոջը յիշելով, կոչ արեց անձանձրոյթ աղօթել ու հաւատքով ու յոյսով սպասել ի վերուստ իջնող աստւածային օգնութեան։
Արարողութիւնը իր աւարտին հասաւ «Տէր ողորմիա» հոգեւոր երգով ու Տէրունական աղօթքով։

Արարողութեան աւարտին՝ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհուրդը համեստ հիւրասիրութեամբ պատւեց արարողութեան մասնակիցներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ