Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՈՉ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԲՌՆՈՒԹԵԱՆ

Աշխարհի կրօնները եւ յատկապէս Միաստւածեանները ռահվիրաններ են խաղաղութեան, սիրոյ, համերաշխութեան եւ համատեղ կեցութեան: Քրիստոնէութիւնը ըստ էութեան սիրոյ կրօնն է: Նոյնն է նաեւ իսլամութիւնը, որի անունը ցուցանիշ է խաղաղութեան:

Դժբախտաբար աշխարհը, մարդիկը խռովութիւնը եւ սպանութիւնը նախընտրում են սիրուց եւ խաղաղութիւնից: Սրա գլխաւոր պատճառը աշխարհը կրօնից եւ Աստծուց հեռացումն է: Համաշխարհայնացած եւրոպան կարծէք (խօսքի ազատութիւն) լոզունքի տակ ինքն իրեն իրաւունք է վերապահել անյարգելու կրօնն ու կրօնական ճշմարտութիւնները այլ եւ ճշմատութեան առաքեալները:

Վերջերս այն ինչ որ պատահեց ֆրանսիայի մէջ եւ ինչ որ պատահում է դժբախտաբար ամենուրէք մեծապէս դատապարտելի է եւ ըստ էութեան հակառակ է միաստւածեան կրօնների ուսուցումներին:

Բռնութեամբ, բռնարարքներով եւ ահաբեկչական արարքներով հարցերը չեն լուծւում: Հարկ է լինել սիրոյ եւ խաղաղութեան աւետաբեր: Մեր կոչն է, որ պետութիւնների պատասխանատունները երիտասարդները եւ ողջ ժողովուրդը հետամուտ լինեն սիրոյ եւ խաղաղութեան, հեռու մնան ատելավառ ճառերից ու լոզունքներից եւ փորձեն լինեն խաղաղութեան եւ համերշխութեան առաքեալ:

Հայոց եկեղեցին որտեղ որ եղել է իր պատմութեան մէջ միշտ եւ անդադար եղել է, է եւ մնալու է խաղաղութեան սիրոյ եւ եղբայրասիրութեան քարոզիչ, որովհետեւ հաւատացած է, որ բռնութիւնն ու ահաբեկչութիւնը Աստծոյ եւ մարդկութեան դէմ երեւոյթներ են եւ ըստինքեան դատապարտելի:
Քրիստոս ասում է, «Երանի նրանց ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատաում, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչւեն»:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

30 Հոկտեմբեր 2020

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ