Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՂՈՄՈՒՄ «ՅԱՐԳԱՆՔ ԱՅԼ ԿՐՕՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

 

Շաբաթ նոյեմբերի 7-ին՝ Ղոմում տեղի ունեցաւ «Յարգանք այլ կրօնների նկատմամբ եւ խօսքի ազատութիւն» խորագրով հեռավար առցանց լրատւական նիստը։ Այս նիստը գումարւել էր ի պատասխան իսլամի մարգարէ Մոհամադի հասցէին հնչեցւած անարգանքի, որն ուղիղ եթերով սփռւեց մի շարք առցանց հեռուստակայաններից։

Նիստին իր մասնակցութիւնն էր բերել Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը «Կոչ խաղաղութեան եւ դատապարտութեան» խորագրով դասախօսութեամբ։

Սկզբում՝ նիստի գիտական քարտուղար՝ Հոջաթուլիսլամ Դարիաբարին, ակնարկեց օտար կրօնների նկատմամբ յարգանքով վերաբերմունքը, պատմութեան ընթացքին՝ ժողովուրդների խաղաղ համակեցութեան երաշխիքն է եղել։
Առաջնորդ Սրբազան հայրը նախ ողջունեց մասնակցողներին, ապա ակնարկելով վերջին օրերին, աշխարհում խաղաղութիւնը խաթարող դէպքերին, Աստւածային կրօնները խաղաղութեան պատգամաբերներ ու նրանց հաւատացեալներին, այդ խաղաղութեան հետեւորդները բնորոշելով յաւելեց. «Ամէն մի բան որ վտանգում է այս խաղաղութիւնը դատապարտւած է, բայց դժբախտաբար մարդիկ հպարտութեամբ համակւած ու մարգարէների ուսուցումների խեղաթիւրմամբ, վտանգում են խաղաղ համակեցութեան հիմունքները եւ ազատութեան անունով մարդկութեան նկատմամբ ոճրագործութիւններ են թոյլ տալիս, ու մենք մեր հերթին դատապարտում ենք ատելատենչ խօսքերն ու բռնութիւնները։» Սրբազան հայրը սրտի անհուն ուրախութեամբ յաւելեց. «Իրանը ներկայացրեց այն երկիրը, ուր բոլոր կրօնները իրենց հետեւորդներով հանդերձ սիրոյ՝ խաղաղութեան եւ համերաշխութեան մթնոլորտում ապրում եւ գործում են, ի շահ Իրանի բարգաւաճման, եւ յոյս յայտնեց իր տրամադրութեան տակ գտնւող հասարակական հաղորդամիջոցների միջոցով, պայքարել բռնատիրութեան դէմ։»

Սրբազան հայրը նշեց, որ այս օրերին Թուրքիայի մէջ մարդիկ կօշիկ են արտադրում եւ տակը դրել են քրիստոնէական կրօնի ամենանւիրական սրբութիւններից Ս. Խաչի նշանը. աւելին՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է փոխադրում Արցախ եւ ինքն ու Իսրայէլը համատեղ կերպով հովանաւորում են Ադրբեջանը, որ պատերազմ է շղթայազերծել անմեղ բնակչութեան դէմ, ռմբակոծում է խաղաղ բնակչութիւնն ու եկեղեցիները, դպրոցները, հիւանդանոցները, մանկատներն ու ծննդատուները։ Այս բոլորը պատահում են եւ աշխարհը լուռ է։

Սրբազան հայրը վերջում առաջարկեց կեանքի կոչել մի կոմիտէ, ատելատենչ եւ դաժան արտայայտութիւնները կասեցնելու համար։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ