Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին Եկեղեցու Անւանակոչութեան Տօներ

Շաբաթ առաւօտեան 21 Նոյեմբերին, տօնն էր Ս․ Կոյս Մարիամ Աստւածածնի երից ամաց տաճար ընծայեման։ Աւանդութեան համաձայն, երբ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը երեք տարեկան եղաւ, իր բարեպաշտ եւ աստւածավախ ծնողները՝ Յովակիմն ու Աննա, նրան ընծայեցին Աստծու տաճարին, ուր մնաց մինչեւ իր նշանախօսութիւնը։

Հայ եկեղեցին Ս. Աստուածածնի ընծայման տօնը սկսել է տօնել 18-րդ դարից սկսեալ: Այդ իսկ առիթով, նոյն օրը առաւօտեան Թեհրանի Սուրբ Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ պատարագ՝ ձեռամբ եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Արժ․ Տ․ Յակոբ Քհնյ․ Քեշիշեանի, բայց աւաղ՝ երկրում տիրող համաճարակային պայմաններից ելնելով արարողութիւնը կատարւեց քիչ թւով հաւատացեալների մասնակցութեամբ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ