ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սիրելի Հայրենակիցներ,

Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

Արդ նկատի ունենալով, որ վերջին մէկ ամսում, մեր համայնքում նաեւ համավարակի հետեւանքով, մահացութեան դէպքերի կտրուկ աճ է արձանագրւել, յորդորում ենք, որ առաւել աչալրջութեամբ եւ բծախնդրութեամբ հետեւել հակահամավարակային անվտանգութեան կանոնները՝ մնանք տանը եւ խուսափենք բազմամարդ վայրերում գտնւելուց, յաճախակի լւանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռաւորութիւնը, և կրենք դիմակ:

Հարկ է նշել, որ վերջին տւեալների համաձայն մինչ օրս Թեհրանահայ համայնքում արձանագրւել են կորոնավիրուսի մահւան ընդհանուր 57 դէպք, որոնցից 47-ը գրանցւել են, որպէս յստակ Covid-19 եւ 10-ը եղել են կասկածեալ։

Այն ինչ ակնյայտ է, համավարակի աճի տեմպի ընթացքի նւազման համար կարեւոր է միայն հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը, որոնք ովքեր չեն պահպանում, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաեւ այլոց կեանքն ու առողջութիւնը։

Եկէք բոլորս մեր պատասխանատու քայլերով, կտրենք համավարակի տարածման շղթաները եւ ապահովենք միմեանց առողջութիւնը։


ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25.11.2020