Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամների եւ քաղաքապետարանի պատասխանատունների այցը՝ Դուլաբ ազգային գերեզմանատուն

Թեհրանի Իսլամական քաղխորրդի եւ կենտրոական քաղաքապետարանի պատասխանատուները, քաղաքապետարանի 14-րդ շրջանի պատմական վայրերի այցելութիւնների շարանում, հինգշաբթի դեկտեմբերի 10-ին նաեւ այցելեցին Դուլաբ ազգային գերեզմանատուն։

Այցելութեանը ներկայ էին Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի նախագահ՝ Մոհամադ Ջաւադ Հաղշնասը եւ Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների և կենսոլորտի պահպանման տեղակալ՝ Մոջթաբա Եազդանին, Թեհրանի Քաղաքապետարանի պարտէզների եւ կանաչապատման տնօրէն՝ Ալի Մոհամադ Մոխթարին, Թեհրանի Քաղաքապետարանի վերանորոգման կազմակերպութեան տնօրէն՝ Քաւէ Հաջի Ալի Աքբարին եւ Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ Քամբիզ Մոսթաֆա Փուրին եւ նոյն քաղաքապետարանի քաղաքապետի խորհրդատու՝  Սոբհանին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը։

Այցելուներին դիմաւորեցին Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը եւ գերեզմանատան վարչութեան անդամ՝ պրն. Խեչօ Նազարեանը:
Սոյն այցելութեան բուն նպատակն էր գերեզմանատանը կատարւող բարեզարդման եւ վերանորոգման աշխատանքներին վերահասու լինելը: Յընթացս այցելութեան նաեւ կայացաւ խորհրդակցութիւններ ի խնդիր աշխատանքների արդիւնաւէտութեան։ Դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը իր հերթին պատւիրակութեանը փոխանցեց Թեմական խորհրդի մտայղացումներն ու մտահոգութիւնները։

Հարկ է նշել 47000 ք.մ տարացքով գերեզմանատունը յիշեալ աշխատանքների ընթացքին ազատւել է մոլախոտերից, չորացած ծառերից ու փայտերից, որի արդիւնքում շուրջ 1000 բեռնատար աղբ է դուրս բերւել: Հիմնականում Վերանորոգւում են գերեզմանատան ճանապարհները ու առւակներն եւ կառուցւում են նոր զուգարաններ նաեւ հիմնովին վերանորոգման է ենթարկւել գերեզմանատան հիւսիսային բաժնում գտնւող ջրամբարման աւազանը: Այցելութեան ընթացքում քննարկւեց նաեւ գերեզմանատան ջրհորի օգտագործման հարցը: Մատնանշելի է, որ վերջին ամիսների ընթացքում խորհրդի վերահասութեամբ եւ տնօրինութեամբ վերանորոգւել է Ս. Յովհաննէս Մատուռը:

Թեմական խորհրդի անունից Դիւանապետը երախտիքի եւ շնորհակալութեան խօսքեր ուղղելով պատւիրակութեանը` յոյս յայտնեց տեւականօրէն պիտի լինեն նմանօրինակ համագործակցութիւնները ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ