ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան Հայր՝ «Հայ Գիրքը Մեր Ժողովրդի Կենսագրութիւնն է»

Շաբաթ, հոկտեմբերի 10-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց, որի առիթով Թեհրանի Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Ս. և Անմահ Պատարագ, որին նախագահում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:  Արարողութեանը ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, քահանայ հայրեր, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ Վարդան Բաբախանեանը, հայոց դպրոցների ուսուցիչներ, աշակերտ-ուհիներ և մեծ թւով հաւատացեալներ:

Պատարագի աւարտին, քարոզեց Սրբազան Հայրը, ուր անդրադառնալով հայոց տառերի գիւտին՝ նշեց. «Մեսրոպ Մաշտոցը հաւատալով Աստւածային ճշմարտութեան, համոզւած էր, որ պիտի իր պարտքը կատարի և Աստւածային օժանդակութեամբ ու տնօրինութեամբ գտաւ հայոց տառերը և մեր ժողովրդի դիմաց բացեց յաւիտենական դուռը»:

Շարունակելով քարոզը, Առաջնորդ Սրբազանը աւելացրեց՝ «ուրեմն Մեսրոպ Մաշտոցը խնդրեց Աստծոյ կամքի կատարումը և կարողացաւ գտնել այդ բանալին և եղաւ յաւերժութեան ճանապարհը մեր ժողովրդին ցոյց տւողը»:

Պատարագից յետոյ, Սրբազան Հօր ձեռքով բացումը կատարւեց մշակոյթի շաբաթւայ առիթով «Շաղուլեան» սրահում կազմակերպւած գրքի ցուցահանդէսը, որը նախաձեռնել էր Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը, օժանդակութեամբ՝ Ս. Թարգմանչաց Եկեղեցու Կանանց Եկեղեցասէր Միութեան:

Պաշտօնական բացումից յետոյ, սրահում տեղի ունեցաւ հակիրճ գեղարւեստական ծրագիր, ուր բացման խօսքն ասաց Նորիկ Ղարաբեգեանը.  ապա արտասանեցին տարրական և ուղեցոյց դպրոցի աշակերտները:

Ապա Սրբազան Հայրը արտայայտւեց և անդրադառնալով գրքի կարևորութիւնը, նշեց՝ «ինչ լաւ է, որ այսօր համախմբւել ենք գրքի շուրջ:  Հայ գիրքը մեր ժողովրդի կենսագրութիւնն է:  Երբ գիտակ ենք մեր կենսագրութեանը, ամուր ենք և հզօր:  Հայ գիրքը մեր հոգու ապրումն է:  Այսօր առիթ է մօտենանք հայ գրքին և համտեսենք այն և կզգանք որ քաղցր է նա և համով»:

Հարկ է նշել, որ ցուցահանդէսում մասնակցել են Ալիք տպարանը և հրատարակչութիւնը, Ազգային Առաջնորդարանը, ՀՈՒՍԿ Հաստատութիւնը, Գրողների Միութիւնը, Հ. Մ. Սիփան Միութիւնը և Միջ-Եկեղեցական Հրատարակչութեան Գրասենեակը, որոնք վաճառքի են հանել իրենց գրքերը:

Այս բաժնից յետոյ, Ս. Թարգմանչաց եկեղեցւոյ խորհրդի կողմից կազմակերպւել էր ճաշկերոյթ Նայիրի սրահում, որտեղ շնորհակալական խօսք ասաց եկեղեցւոյ խորհրդի ատենապետ՝ Մարտիրոս Ասլանեանը, ապա հանդէսը վարեց՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, որտեղ եղան ասմունքներ ու մեներգութիւններ, արտայայտւեցին բանաստեղծ՝ Ալմինը և Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը:  Վերջում Սրբազան Հօր օրհնութեամբ աւարտւեց ծրագիրը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com