Եռօրեայ հանդիպումներ Թեմական խորհրդի եւ Ազգային կառոյցների միջեւ


2020 թւականի դեկտեմբերի 21, 22 եւ 23-ին Հ. Ուս. Չհարմահալ Միութեան «Յովհ. Թումանեան» սրահում եւ Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ, Թ.Հ.Թ. թեմական խորհրդի հանդիպումները հերթականութեամբ՝ միութիւնների, ծնողական խորհուրդների, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների սկազբում Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն․ Նորայր Արամեանը երախտագիտութեան եւ շնորհակալական խօսք ուղղեց ներկաներին իրենց ներկայութեան համար, ապա հակիրճ բացատրութիւններ փոխանցեց խորհրդի ընթացիկ աշխատանքների կապակցութեամբ ինչպէս նաեւ փոխանցեց Թեմակալ Առաջնորդի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կազմակեպման մասին որոշումները մատնանշելով, որ այս տարի ի յարգանս Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհւածների, հնարաւորութեան սահմաններում հեռու մնալ Ամանորի խրախճանք-ընթրիքներից եւ բաւարարւել միայն ընտանեկան ջերմ մթնոլորտում տօնակատարութեամբ։ Նա ըստ Սրբազան Հօր թելադրման յայտնեց՝ եկեղեցիներում որեւիցէ զարդարանք չիլինելու եւ Ամանորեան ու Ս․Ծննդեան արարողութիւնների մատուցման պարագան ըստ երկրի օրւայ պայմանների եւ սահմանափակումների, օր առաջ կիրազեկւեն հաւատացեալ ժողովուրդը։

Ապա պրն. Արամեանը Արցախին եւ Հայաստանին ի նպաստ գանձւած օժանդակութիւնների եւ կատարւած աշխատանքների կապակցութեամբ մանրամասօրէն զեկուցեց ներկաներին, պատշաճ փասթաթղթերը ներկայացնելով: Ատենապետը իր խօսքերուրմ նշեց սահմանափակ հնարաւորութիւններով հանդերձ Ազգային կառոյցները եւ համայնքս Արցախի եւ Հայաստանի նիւթական բարեկեցութեան ու բարգավաճման համար ոչ մի ջանք չեն խնայելու։

Այնուհետ Բացառիկ նւիրահաւաքի կազմակերպիչ յանձնախմբի նախագահ՝ Իւետ Դանիէլեանը եւս իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ներկայացուցիչներից իրենց ներկայութեան համար, եւ ափսոսանք յայտնեց պատերազմի ողբերգական աւարտի կապակցութեամբ: Այնուհետ նա լրացուցիչ բացատրութիւններ փոխանցեց յղւած եւ յետայսու յղւելիք օժանդակութիւնների գործընթացի կապակցութեամբ:

Հանդիպման աւարտին ներկաներին արտայայտւելու առիթ տրւեց եւ վերջում պրն. Արամեանը պատասխանեց ներկաների կողմից հնչած հարցումներին:

Ի վերջոյ պրն․ Արամեանը յոյս յայտնեց հայրենանպաստ օգնութիւնները ամրակուռ կշարունակւեն եւ թելադրեց բոլոր ներկայացուցիչներին իրազեկեն իրենց անդամներին եւ համայնքին Ազգային իշխանութեան կողմից ձեռնարկւած աշխատանքների մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ