Պետական այրերի այցը Սահակաեան բարեսիրական կենտրոն եւ Չիլոյեան ծերանոց

2020 թւականի դեկտեմբերի 25-ին Կառավարութեան խօսնակ եւ Հ․ Նախագահի հասարակական կապերի օգանական՝ դոկտ. Ալի Ռաբիին եւ աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարութեան նախարար` Էբրահիմ Սադեղիֆարը Ամանորի եւ Քրիստոսի Ս. Ծննդեան տօնների առիթով այցելեցին Ս. Վարդանանց եկեղեցի, Սահակեան բարեսիրական կենտրոն եւ «Չիլոյեանց» ծերանոց:

Հիւրերին դիմաւորեցին ու ընդունեցին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախագահ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանը, «Չիլոյեանս» ծերանոցի տնօրէն՝ պրն. Վահէ Յովհակիմեանն եւ եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները:

Հանդիպումների սկզբում Կառավարութեան խօսնակը շնորհաւորելով Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնները, մատնանշեց Իրանում գտնւող տարբեր կրօնների հետեւորդների ազատութեանը, եւ ասաց՝ ըստ սահմանադրական օրէնքի նրանք ազատօրէն կատարում են իրենց կրօնական պարտականութիւնները, մի երեւոյթ որ բացակայում է որոշ երկրներում: Ապա ակնարկեց, որ Իրանում բոլոր կրօնների հետեւորդները յանդորժուղականութեամբ եւ փոխադարձ յարգանքով ու խաղաղ համակեցութեամբ՝ հաւասարապէս վայելում են կառավարութեան յարգանքը։

Հանադիպման ընթացքում հիւրընկալ կազմի կողմից ազգային կառոյցների ներկայ հարցերի ու նիւթական դժւարութիւնների ինչպէս նաեւ Կ.Օ.Մ.-ի աշխատանքների եւ գործունէութեան կապակցութեամբ տեղեկութիւններ փոխանցւեց այցելուներին։

Պատւիրակութիւնը շրջելով վերոյիշեալ վայրերը մօտիկից ծանօթացան կենտրոններում իրականացւող աշխատանքներին: Դոկտ. Ալի Ռաբիին Սահակեան բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկերի նորոգութեան ծաւալուն աշխատաքը տեսնելով, իր հերթին գնահատեց եւ խոստացաւ հնարաւորինս վերանորոգման աշխատանքի համար պետական բուդջէից նպաստ յատկացնել նախագծին: Ըստ նրա փոխանցումների՝ երկրում աշխատող կարիքաւորներին օժանդակող կենտրոնները ստանում են Իրանի Բարեկեցութեան (Բեհզիսթի) կազմակերպութեան աջակցութիւնը, որից զուրկ է Սահակեան կենտրոնը, եւ այդ իսկ առիթով պետութեան խօսնակը խոստացաւ այդ կապակցութեամբ կը կատարի հարկ եղած տնօրինումը ։

Երկու ժամ տեւողութեամբ հանդիպումը աւարտւեց միմիեանց բարի մաղթանքների փոխանցմամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ