ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

2020 թւականի դեկտեմբերի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ պրն․ Էդւարդ Խաչատրեանին, որը յատուկ եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր տարւայ եւ Ս․ Ծննդեան տօների առիթով։

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն․ Խաչատրեանին շնորհաւորելով նրան եւ իր միջոցով Հայաստանի հանրապետութեան դեսպանատան անձնակազմին՝ բոլորին մաղթելով օրհնաբեր տարի։

Այցելութեան ընթացքին խօսւեց նաեւ հայրենիքում եւ Արցախում տեղի ունեցող դառն իրադարձութիւնների մասին։ Սրբազան Հայրը վերջում մաղթեց, որ 2021 թւականը մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ու ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան եւ յաջողութեան տարի։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com