ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ ՀԵՏԵՒԵՆՔ ՏՕՆԱԿԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ուղիղ հեռարձակմամբ հետեւենք տօնական կրօնական Արարողութիւնները

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին եւ ընդհանրապէս եկեղեցական արարողութիւնները, որոնք մատուցւելու են Ս. Սարգիս եկեղեցում, ուղիղ հեռարձակւելու են Քրիստոնէական դաստիարակչութեան Instagram-ային էջով:

Էջին միանալու համար
https://www.instagram.com/t.h.t.krisdoneagan/

Յայտնենք նաեւ, որ ծննդեան տօնի առիթով յատուկ կերպով պատրաստւած նշխարները եկեղեցական խորհուրդների մօտից կարելի է ստանալ սկսեալ յունւարի 3-ից 5-ը ժամը 9:00-ից 15:00-ը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com