ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին

Հինգշաբթի՝ 31 դեկտեմբերին, Թեհրանի Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին։

Այս տարի ամբողջովին տարբեր մթնոլորտում տեղի ունեցաւ ամավերջի հաւաքոյթը։ Ի յարգանս Արցախի 44-օրեայ պատերազմում զոհւած հայորդիների, բացակայում էր Ձմեռպապին եւ կաղանդչէքն ու աւանդական տօնածառը։

Միջոցառմանը ներկայ էին Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Սուրիկ Քէշիշեանը եւ Վահէ Թարոյեանը, Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը եւ հասարակական կապերի հոգեւոր հարցերի պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։
Սկզբում պրն․ Զօրիկ Կարապետեանը հանդէս եկաւ բացման խօսքով եւ պաշտօնէութեան կողմից Առաջնորդ Սրբազան Հօրը եւ թեմական խորհրդի անդամներին շնորհաւորեց յառաջիկայ Նոր տարին մաղթելով առաողջութիւն եւ նորանոր նւաճումներ, յոյս յայատնելով որ պաշտօնէութիւնը նոր տարւով նորոգւած, նոր եռանդով կշարունակի ազգանւէր աշխատանքը։

Ճրտգ. Նորայր Արամեանը իր հերթին շնորհաւորելով գալիք նոր տարին, անդրադարձաւ 2020 թւականի ընթացքին, Առաջնորդարնի դիմագրաւած տնտեսական եւ համաճարակից գոյացած մարտահրաւէրների մասին, յոյս տածելով որ այս տարի լինի բարեբեր ու արգասիքներով լի տարի։

Վերջում Առաջնորդ Սրբազան Հայրը բոլորին շնորհաւորելով գալիք նոր տարին, անդրադարձաւ անցեալ տարւայ ընթացքին համայնքիս կրած նեղութիւններին, յաւելելով, որ կեանքում առկայ նեղութիւններն ու տառապանքներն ու վիշտը հաւատացեալ մարդուն ոսկու պէս թրծում եւ ազնւացնում է․ նաեւ մէջ բերելով Պօղոս առաքեալի խօսքը, յորդորեց Քրիստոսին մեր մէջ առնելով, նորանալ ու մաս կազմել Նրա նոր արարչութեանը։ Ապա ակնարկեց Արցախի պատերազմին եւ դրա բերումով ազգիս դէմ ծառացած դժւարութիւննեին, որոնց՝ միասնականութեամբ ու Աստծուն ապաւինելով պիտի յաղթահարի։ Իր խօսքերի աւարտին յիշատակեց այն բոլոր կանանց՝ մայրերին ու հայրերին, երեխաներին՝ որոնք պատերազմի ընթացքին հրաժեշտ տւեցին իրենց քաջ արի, եւ հայրենի հողը պաշտպանող ամուանուն, զաւակին, հայրերին եւ կոչ արեց ազգովին աղօթք բարձրացնենք Աստծուն նրանց մխիթարութեան համար։ Աւարտին Սրբազան Հօր միջոցով նահատակների հոգւոյ հանգստեան համար կատարւեց հոգեհանգստեան աղօթք։ Միջոցառումը աւարտւեց «Պահպանիչ» աղօթքով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com