ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՄԱՆՈՐԵԱՅ ԴԻՄԱՒՈՐՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐՈՒՄ

Ուրբաթ Առաւօտեան՝ յունւարի 1-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ամանորեան Սուրբ եւ Անմահ Պատարագ, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը հաղորդւելով նորոգւի եւ շնորհազարդւի աստւածային պարգեւներով։

Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, նիւթականի պատասխանատու՝ պրն․ Սուրիկ Քէշիշեանը եւ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, բարերար՝ պրն. Հենրիկ Տէր Ղուկասեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։

Յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի՝ Առաջնորդ Սրբազան Հայրը, հաւատացեալ ժողովրդին ուղղեց իր ամանորեան հայրական պատգամը։ Սրբազան Հայրը իր պատգամի սկզբում ակնարկեց մարդկութեանը նետւած մեծագոյն մարտահրաւէրներից մէկին՝ կորոնաժահրին, որ դեռեւս շարունակւում է անխնայ հարւածել իր շրջապատը, հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց մահւան պատճառ դառնալով։

Ապա անդադարձաւ Արցախեան գոյամարտին՝ որը 44 օրերի ընթացքին ամէն կողմ աւեր ու աւար տարածեց միաժամանակ հազարաւոր հայորդիների նահատակութեան պատճառ դառնալով։ Ապա յաւելեց այդ բոլոր նեղութիւններով հանդերձ հայ ժողովուրդը որպէս քրիստոնեայ ազգ, պատուհասները շահագործելու է որպէս առիթ վկայելու իր հաւատքին եւ խարսխւած է մնալու Յիսուս Քրիստոս ժայռի վրայ։ Նա ասաց «Սա գեղեցիկ առիթ է միանգամայն, որ Քրիստոսի ծնունդով մեզ շնորհւած Փրկութեան խորհուրդն ու անկէ ճառագայթող հաւատքն ու յոյսը բաժնեկցենք միմեանց հետ եւ դրանցով զօրացած ու ամրացած փորձենք յաղթահարել այս աղէտները»։

Ապա անդրադառնալով կեանքում առկայ գայթակղութիւններն ու փորձութիւնները քաջալերեց սպառազինւել հաւատքով։

Սրբազան Հայրը շեշտեց այն իրողութեանը, որ հայ կեանքը վերջին երեքհազար տարիների ընթացքին, անցնելով մութ ու խաւար կածաններից առանց յուսահատութեան ու շնորհիւ իր լուսաւոր հաւատքի, աննկուն կամքին կարողացաւ խաւարը լոյսի փոխակերպել ու շարունակել իր կեանքը։ Նաեւ մէջբերելով Քրիստոսի խօսքը .«Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ ասէք այս թթենուն “Արմատախիլ եղիր եւ տնկւիր ծովի մէջ”, նա կը հնազանդւի ձեզ» (Ղկ. 17։6) յոյս յայատնեց Քրիստոնէական հաւատքով զօրացած արմատախիլ անել կեանքում առկայ դժւարութիւնները։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր գրասենեակում ընդունեց թեմական խորհրդի ներկայացուցիչներին եւ պրն․ Արա Շահվերդեանին ու նրա տիկնոջ։ Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ շնորհաւորական մաղթանքներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com