Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2015-16 ուսումնական տարւայ Թ. Հ. Ազգային «Նայիրի» Տարր. Տղ. Դպրոցի զեկոյց

եմական Խորհրդի Յարաբերական Մարմինը պարբերաբար ներկայացնում է զեկոյցներ ազգային դպրոցներից:  Ստորև ներկայացնում է Նայիրի տարր. տղ. դպրոցից ստացած զեկոյցը:

«Նայիրի» տարր« տղ. դպրոցը գտնւում է «Սասուն» քաղաքամասի Զարքեշ պողոտայում: Դպրոցը հիմնադրւել է 1954-56 թւերին և այժմ 61 տարի է ինչ կրթում և դաստիարակում է թաղամասի մատաղ սերնդին: 

Դպրոցն այժմ տղայոց է և ունի 6 դասարան՝ առաջինից մինչև վեցերորդ: 

«Նայիրի» տարր. տղ. Դպրոցի տեսուչն է՝ պրն. Մեհդի Աբու-ին: Նա 28 տարի աշխատել է դպրոցում որպէս վերակացու իսկ այժմ արդէն 4 տարի է աշխատում է որպէս տեսուչ: 

Դպրոցի փոխտեսուչն է՝ տկն. Արտեմիս Մկրտչեանը, ունի 28 տարւայ փորձ կրթական ասպարէզում, աշխատել է որպէս դաստիարակ ուսուցիչ, փոխտեսուչ, տեսուչ ազգային տարբեր դպրոցներում, իսկ այժմ 10 տարի է պաշտօնավարում է «Նայիրի» տարր. դպրոցում: 

Հայոց լեզւի ուսուցչուհիներն են՝ տկն. Առլետ Դիլանեան, տկն. Մելինէ  Աբգարեան և տկն. Մադլէն Մանուկեանը:  Գրասենեակի պատասխանատուն է՝ օր. Սօսէ Աղազարեանը:

Մարզանքի ուսուցիչ և գրադարանի պատասխանատուն է տկն.՝ Արևիկ Ամրանեանե:

Դպրոցի աշխատաւորն է՝ տկն. Քառոլին Դաւթեանը, իսկ պահակը՝ պրն. Անդրէ Դաւթեանը:

Մշակութային աշխատանքների պատասխանատուներն են՝

Թատրոնի պատասխանատու՝ տկն. Մայրենի Յովսէփեան

Պարուսոյց՝ պրն. Գամեր Յակոբեան

Ասմունքի պատասխանատու՝ օր. Վանէ Մակարեան

Երգչախմբի պատասխանատու՝ պրն. Սարմէն Խոդաբախշեան 

2015-16 ուսումնական տարւայ ծնողական խորհրդի անձնակազմն է՝

Տկն. Արազ Մատթէոսեան                   նախագահ և Կրթական Խ. կապ

Պրն. Էդմոնդ Մարութեան                   փոխ նախագահ և մարզականի կապ

Տկն. Քաթրին Ղազարեան                    քարտուղար և մշակոյթի կապ

Տկն. Նւարդ Թահմազեան                    հաշւապահ

Պրն. Իւրա Յովսէփեան                        շինարարականի պատ.

Տկն. Ռաշել Ահմանէ                             բուֆէի պատ.

Պրն. Արմենակ Արթունեան                շինարարականի պատ.

Պրն. Ռոբերթ Իսկանդարի                  մարզականի պատ.

Պրն. Համլեթ Աբգարեան                     շինարարականի պատ.

Աշխատանքը սկսելուց յետոյ անձնակազմից երկու անդամներ հրաժարւեցին:

 

Դպրոցի Ծնողական Խորհուրդը մինչ այժմ կատարել է դպրոցի կողմից յանձնարարւած բոլոր ամխատանքները:

 

Մինչ այժմ դպրոցում կազմակերպւել և գործադրւել են հետևեալ ծրագրերը՝

 

-          «Մշակոյթի» օրւայ առիթով կազմակերպւել է միջոցառում դպրոցի բակում, որտեղ

գնահատւել են դպրոցի բոլոր ուսուցիչները:

-          Դպրոցական օլիմպիադայի խաղերի բացումը ֆուտբոլ, բասկետբոլ, ճատրակ և տասնամարտի մարզաձևերում, որոնք աւարտւել են բահման ամսում: (Այս խաղերը լինում են դասարանների միջև):

-          Դպրոցը մասնակցել է 8-րդ շրջանի ուսումնադաստիարակչութեան կողմից կազմակերպւած մարզական խաղերին ֆուտբոլ, վոլէյբոլ և բասկետբոլ մարզաձևերում, որտեղ մրցում են 8-րդ շրջանի բոլոր տղայոց դպրոցները:

Այս տարի ուրախութեամբ դպրոցի բասկետբոլի խումբը գրաւել է առաջին տեղը, իր հետ բերելով յաղթանակի գաւաթը դպրոց:

Այս յաղթանակի առիթով և մարզիկներին քաջալերելու և գնահատելու նպատակով  յունւարի 27-ին կազմակերպւեց «Մարզական գնահատանքի» երեկոյ:

-          Դպրոցում մէկ շաբաթ տևողութեամբ նշւել է «Իրանի Իսլամական յեղափոխութեան տարեդարձը»:  Միջոցառումը նշւել է նաև մարզական մրցութիւններով որտեղ հրաւիրւել են Շանթ դպրոցի բասկետբոլի և ֆուտբոլի խմբերը մրցելու «Նայիրի» տարր. դպրոցի մարզական խմբերի հետ:

-          Դպրոցի վեցերորդները մասնակցել են Կրթական Խորհրդի դաստիարակչական յանձնախմբի երկսեռ արշաւին Արարատ մարզաւանում:

-          Հայկական երգ և երաժշտութիւնը աշակերտների ծանօթացնելու նպատակով  դպրոցում դասամիջոցներին ցրւում է հայկական մանկական և ազգային երգեր:

-          Դպրոցի աշակերտութիւնը ակտիւ մասնակցութիւն է ունեցել Համադպրոցական Խաղերում: Խաղերին մասնակցել են թւով 50 մարզիկ աշակերտներ, ծնողական խորհրդի հսկողութեան ներքոյ:

-          Դպրոցի աշակերտները նաև ակտիւ մասնակցութիւն են ունենում կրթական խորհրդի  կողմից կազմակերպւած «Մշակոյթի փառատօն»-ին, մասնակցելով՝ երգի, նւագարանի և ասմունքի մրցոյթներին:

-          Դպրոցի փոխտեսչի նախաձեռնութեամբ և ուսուցչական կազմի համագործակցութեամբ աշակերտների ընթերցանութիւնը բարելաւելու և աշակերտների աշխատանքների արտացոլման համար արդէն 10 տարի է շարունակ ամէն շաբաթ աշակերտներին է տրամադրւում «Ալիք» օրաթերթի «Մանկական» էջը:

-          Կրօնական կարգապահութիւն և գիտելիք փոխանցելու նպատակով 15 օրը մէկ դպրոց է այցելում Տէր Կոմիտաս քահանան և Դ. Ե. Զ. Դասարանցիների հետ կրօնագիտութիւն է պարապում:  Իսկ ուսուցիչները կիրակի օրերն երբեմն աշակերտութեան հետ այցելում են Սրբոց Թարմանչաց եկեղեցի, մասնակից լինելով օրւայ պատարագին:

-          Դպրոցում փոխտեսչի կողմից կազմակերպւել է մշակութային աշխատանքներ՝ պար, թատրոն, երգչախումբ և ասմունք, որի նիւթական ծանրաբեռնւածութիւնը յանձնարարւել է ծնողական խորհրդին:

-          Որպէսզի ծնողները մանկավարժական գիտելիքներով դաստիարակեն իրենց զաւակներին կազմակերպւել է դաստիարակչական հանդիպումներ ծնողների համար մասնագէտի մասնակցութեամբ: Երկու հանդիպումներ են կազմակերպւել առաջին դասարանցիների համար, նրանք առաջին անգամ մուտք են գործում դպրոց այդ առումով նախքան դպրոցների բացւելը կազմակերպւեց մանկավարժական դասախօսութիւն «Թունեան» տարր. դպրոցի առաջին դասարանցիների ծնողների հետ միասնաբար:

-          Դպրոցում անցեալ ուսումնական տարւանից կազմակերպւել է Ռոբաթիկի դասարաններ բայց այս ուսումնական տարում այս դասարանները լինելու են երկսեռ՝ «Թունեան» տարր. դպրոցի հետ միասին:

-          Դպրոցը աշակերտների պատրաստած աշխատանքներով մասնակցել է 8-րդ շրջանի  կրթադաստիարակչական կենտրոնի կողմից կազմակերպւած ցուցահանդէսին, որի թեման էր՝ Յիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտութիւնը և Նոր Տարին:

 

Դպրոցի ծնողական խորհրդի աշխատանքները մինչ այժմ եղել են.՝

-          Հասոյթաբեր ձեռնարկ՝ «Հայկական խաշ և հարիսա»-ի վաճառք:

-          Ամանորի սեմին Ծնողական Խորհուրդը մասնակից դարձնելով աշակերտների ծնողներին, քոյրերերին և եղբայրներին, տարեմուտի ուրախութիւն էր կազմակերպել՝ «Ձմեռ Պապի» դիմաւորում անւան տակ, «Նայիրի» սրահում:

-          Ծնողական Խոհրդն օժանդակութիւն ստանալով ծնողներից, մասնակցել է «Արարատ» կազմակերպութեան Նոր Տարւայ տարեկան վաճառքին թխւածքների սեղանով:

-          Կազմակերպել է տարեկան վիճակահանութիւն:

-          Վերահասութիւն է տւել դպրոցի շինարարական աշխատանքներին:

-          Նորոգել է դպրոցի ճակատի շրջանակը:

-          Կազմակերպել է Ամանորի մրգի կապոցի յանձնման աշխատանքները:

 

Ծնողական խորհրդի ապագայ ծրագրերն են՝

-          Տարեկան ուրախ երեկոյ, որ նւիրւել է դպրոցի 60 ամեակին:

-          Պապաների հանդիպում, որտեղ փոխանցելւելու է դպրոցի անցուդարձը:

-          Մայիս 1-ի տօնակատարութիւն հայրերի մասնակցութեամբ:

-          Մայրերի օրւայ տօնակատարութիւն և գնահատանք օժանդակ ծնողների:

-          Դպրոցի փակման և վեցերորդ դասարանցիների աւարտական հանդէս:

-          Զատկական տօնի դաշտահանդէս,դպրոցի բակում:

-          «Ընթրիք» երեկոներ:

 

Դպրոցում ամէն տարի նշւում են՝

-          Բոլոր հայկական տօները, որոնք են՝ Բուն Բարեկենդան, Տեառնդառաջ, Ապրիլ 24, Միջինք, Զատիկ և այլնձ

-          Դպրոցի բակում նշւում է «Համբարձման» տօնը:

-           Հոգու առողջապահութեան շաբաթւայ ընթացքում ծրագրւելու է «Թռուցիկ»-ի պատրաստման և թռցնելու աշխատանք և կազմակերպւելու է հոգու առողջապահական դասախօսութիւն ծնողների համար:

-          Ապագայ ծրագրերից է վեցերորդ դասարանցիների ցուցահանդէս-վաճառքի կազմակերպումը դպրոցի բակում:

-          Վեցերորդ դասարանցիների համար, մասնագէտի միջոցով հոգու առողջապահական գիտելիքների փոխանցում:

-          «Վարդավառի» կազմակերպումը գարնան եղանակին դպրոցի բակում, դպրոցի աշակերտութեան մասնակցութեամբ:

-          Աշակերտների դասամիջոցը արդիւնաւէտ դարձներու համար նպատակադրւել է բակի ասֆալտի վրայ նկարել խաղեր:

 

Որպէս  դպրոցի փոխտեսուչ ցանկանում եմ նշել՝ կազմակերպւող բոլոր աշխատանքերը արդիւնքն են աշակերտ, ծնող, տեսուչ, փոխտեսուչ, ուսուցիչ, ծնողական խորհուրդ, պահակ, աշխատաւորի միասնական համագործակցութեան: Այնպէս որ բոլորս միասին աշխատում ենք մեր մատաղ սերնդի համար, որոնք մեր յոյսն են և ապագան:

 

 Իսկ կարծում եմ դժւարութիւններից չխօսենք, քանզի հաւատացած եմ դժւարութիւնների համար կարելի է լուծումներ գտնել:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ