ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ինչպէս գիտէք ներկայ տարին Մեծի Տանն Կիլիկիոյ վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով հռչակւել է «ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ»:

Այս առիթով յառաջիկայ կիրակի 17 յունւար 2021-ին Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում յընթացս Ս. եւ անմահ պատարագի ընթերցւելու է վեհափառ հայրապետի պատգամը նւիրւած Արցախին:

Արդարեւ կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ գտնւելու եկեղեցիներում, լսելու համար վեհափառ հայրապետի պատգամը։

 
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

12 Յունւար 2021
Թեհրան