ԻԻ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանում

Երեքշաբթի՝ 2021 թւականի յունւարի 19-ի, կէսօրին Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկայ էին՝ Ուսումնադաստիարակչութեան Նախարարի խորհրդատու եւ Իրանի դպրոցների նորոգման համագործակցութեան եւ ծրագրաւորման կազմակերպութեան տեղակալ՝ Ֆաթեմէ Մոհաջերանին, Դպրոցաշէն բարերարների համայնքի վարիչ տնօրէն՝ Ճրտպ․ Մոհամադ Ռեզա Ջաֆարին ու Կանանց յանձնաժողովի եւ միջազգային յարաբերութիւնների անդամ՝ Խաթերէ Ռեզեանը։

Հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը նոյն խորհրդի անդամներ պարոնայք՝ Սուրիկ Քէշիշեանը եւ Քրիստ Արզումանեանը ինչպէս նաեւ Կրթական խորհրդի նիւթականի պատասխանատու՝ պրն. Կարօ Պետրոսեանը եւ խորհրդի անդամ՝ պրն. Խաչատուր Խաչատրեանը:

Տկն․ Մոհաջարանին շնորհաւորելով Ամանորը եւ Ս․Ծնունդը համայն հայութեան մաղթելով բարօրութիւն, ծանուցելով վերոյիշել կազմակերպութիւնների աշխատանքները, դպրոցների վերաորակաւուրումն ու արդիականցումն դրանց պարտականութիւնը սեպեց, եւ յոյս յայատնեց համայնքիս կառոյցների հետ առաւել շփման ու հաղորդակցութեան շնորհիւ, կընդլայնեն իրենց ծառայութիւնները այլ կրօններին պատկանող ի մասնաւորի հայոց դպրոցներում։

Ճրտպ. Արամեանը, իր հերթին կառոյցիս ներկայացուցիչների կողմից բարեգալուստ մաղթելով պատւիրակութեանը, Իրանի ժողովրդի համար առողջութիւն եւ յաղթական կեանք հայցելով՝ հակիրճ կերպով ներկայացրեց հայոց դպրոցների պատմականն ու դրանց պահպանման ու նորոգման առկայ դժւարութիւնները, ուստի յոյս յայտնեց վերոյիշեալ կազմակերպութիւնների աջակցութեամբ կը վերանան առկայ խոչընդոտները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ