ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 04 Փետրւարի 2021;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 06 Փետրւարի 2021;
Ս. Սահակ Կաթողիկոս

Երեքշաբթի 09 Փետրւարի 2021;
Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 11 Փետրւարի 2021;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 13 Փետրւարի 2021;
Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Կիրակի 14 Փետրւարի 2021;
Բուն Բարեկենդան

Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Թէոդորոս Զօրավարի յիշատակման օր

Կիրակի 21 Փետրւարի 2021;
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Անառակի կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 26 Փետրւարի 2021;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
ԺԳ մեծի պահոց

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Գ կիր. Քառասնորդական պահոց (Անառակին)

Երկուշաբթի 01 Մարտի 2021;
ԺԵ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 02 Մարտի 2021;
ԺԶ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 03 Մարտի 2021;
ԺԷ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 04 Մարտի 2021;
ԺԸ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 05 Մարտի 2021;
ԺԹ օր Մեծի Պահոց

Շաբաթ 06 Մարտի 2021;
Ի օր Մեծի Պահոց

Կիրակի 07 Մարտի 2021;
Դ կԴ կիրակի. Քառասնորդական Պահոց (Տնտեսին)իրակի. Քառասնորդական Պահոց (Տնտեսին)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՈՂՋՈՅՆ 22 ԲԱՀՄԱՆԻՆ

Այս օրերին եւ քառասուներկրորդ անգամ լինելով Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիները, մեծով ու փոքրով, իր հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենէի առաջնորդութեամբ ոգեկոչում է իր իսկ իրագործած Իսլամական Յեղափոխութեան տարեդարձը։ Մի հանգրւան, որ Իրանի արդի պատմութեան մէջ յատկանշւեց, որպէս անկիւնադարձ ու վճռորոշ տարեթիւ, որ եղաշրջեց ոչ միայն Իրանի պատմութիւնը այլ իր խոր ազդեցութիւնը թողեց տարածաշրջանի եւ որոշ չափով համայն աշխարհի ժողովուրդների կեանքի ընթացքի վրայ։

Արդարեւ 42 տարիներ առաջ հանգուցեալ Իմամ Խոմէյնու առաջնորդութեամբ սկսւած Իսլամական Յեղափոխութիւնը իրօք նոր ու լուսաւոր էջ բացեց Իրանի պատմութեան մէջ։ Հանգուցեալ Իմամը ինք իր ժողովրդանւէր ու ժողովրդամէտ կեանքով օրինակը, հանդիսացաւ իր ժողովրդի օրինակ խոնարհութեան եւ համեստութեան, օրինակ ժողովրդանւէր ծառայութեան եւ վերջապէս օրինակ իրական բարեպաշտ ու աստւածասէր կեանքի։

Իրանի Իսլամական Յեղափոխութիւնը սկիզբ դրաւ իսլամական կրօնի բոյրով օծուն նոր հանրապետութեան, որ շուտով իր ժողովրդամէտ նկարագրով երկիրը պիտի առաջնորդէր դէպի աւելի զարգացում եւ հզօրացում, մի բան, որ կայսերապաշտ ուժերի համար հաճելի չէր եւ դրա համար փորձեցին ամէն գնով կասեցնել յառաջխաղացը Յեղափոխութեան, ծայր տալով Սատտամեան բռնատիրական ուժերի յարձակումին Իրանի խաղաղ բնակչութեան վրայ։

Նոր Յեղափոխութեան ներշնչանքով ու հայրենասիրական անմար ոգիով գօտեպինդ Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով իսլամ, քրիստոնեայ, զրադաշտ, հրեայ բռունցքւած դէմ կեցաւ կայսերապաշտական մոլուցքով արբեցած Սատտամ Հիւսէյնի բանակների դէմ։ Ութ երկար տարի Իրանի դէմ շղթայազերծւած պատերազմը երկու դրացի ժողովուրդների կեանքում խոր վէրքեր բացաւ։ Ի վերջոյ Իրանեան բանակի ու ժողովրդի պողպատեայ կամքի առաջ Սատտամեան ուժերը տեղի տւին վերջ դնելով քանդիչ ու աւերիչ պատերազմին, որ պատճառ էր եղել հարիւր հազարաւոր անմեղների նահատակութեան եւ տասնեակ հազարաւորների գերութեան մէջ յայտնւելուն։ Այո հայրենիքի եւ կրօնի համար մեռնող, նահատակւող զինւորը, զինւորները անմահանում ու երկնքի արքայութեան բնակիչ են դառնում։

Ութամեայ պատերազմը եղաւ վկան իրանցի ժողովրդի միասնական ու համատեղ պայքարի ոգու դրսեւորման, ինչպէս նաեւ հանգուցեալ Իմամ Խոմէյնու սկսած Յեղափոխութեան հանդէպ ունեցած անվերապահ ու ամբողջական նւիրւածութեան։

Հայ համայնքը իբրեւ անբաժանելի մէկ մասնիկը իրանեան ընկերութեան եւ իրանցի ժողովրդի եւ որ հազարաւոր տարիների իր կեանքով եւ իրանեան հայրենիքի իր կապւածութեան օրինակ էր հանդիսացել, Իրանի Իսլամական Յեղափոխութեան առաջին իսկ օրերից սկսեալ մնաց հաւատարիմ Իսլամական Յեղափոխութեան եւ իրանեան հայրենիքին։

Պատմութիւնը վկայում եւ հաստատում է, որ հայ ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքին Իրանի ողջ տարածքում միշտ ապրել ու գործել է հաւատարմութեամբ ու նւիրւածութեամբ։ Իրանը հայու համար իր պատմական հայրենիքից՝ Հայաստանից յետոյ եղել այն երկիրը, որի երկնակամարի ներքոյ նա շնչել ու գործել է, իր քրտինքն ու արիւնը

խառնւել է հողին, իր հոգու ու մտքի ստեղծագործութիւններով իր ներդրումն է բերել երկրի զարգացման, բարգաւաճման ու յառաջադիմութեան։

Իրանի Իսլամական Յեղափոխութեան տարեդարձի առիթով յանուն մեր իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ ժողովրդի ջերմօրէն շնորհաւորում ենք երկրի առաջնորդ եւ Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր ռահվիրայ Այաթոլահ Ալի Խամենէի եւ երկրի ողջ ղեկավարութեան եւ յատկապէս քաջարի բանակի, ուժային բոլոր կառոյցների ու ժողովրդի, բոլորին մաղթելով առողջութիւն, արեւշատ ու բազմաբեղուն կեանք ի սպաս իրանեան հայրենիքի առաւել զարգացման ու բարգաւաճման եւ Իրանի ազնիւ ժողովրդին էլ խաղաղ ու ստեղծագործ կեանք։

Այստեղ ուզում ենք յատուկ կերպով նշել, որ Կիլիկեան Աթոռի գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր յատուկ ողջոյնները շնորհում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան ղեկավարութեան եւ ժողովրդին ու իր բարեմաղթութիւններով առաւել բարգաւաճ կեանք է մաղթում Իրանի ժողովրդին։

Խաղաղութի՜ւն հանգուցեալ Իմամ Խոմէյնու հոգիին.
Խաղաղութի՜ւն Իսլամական Յեղափոխութեան իրագործման ճանապարհին ինկած նահատակների հոգիներին.
Երանանւէտ խաղաղութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հոգիներին.Փա՜ռք ու պատիւ իրանցի ժողովրդին, որ հաւատարմօրէն, քայլում է հանգուցեալ Իմամ Խոմէյնու Յեղափոխութեան ճանապարհով եւ հազար փառք ու պատիւ իրանեան քաջարի բանակին եւ բոլոր ուժային կառոյցներին, որոնք գիշեր-ցերեկ արթուն կերպով պահում ու պահպանում են մեր երկրի սահմանները։
Օրհնութիւն, փառք ու պատիւ Յեղափոխական Իրանին եւ իր ազնիւ ու հաւատարիմ ժողովրդին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


1 Փետրւար 2021
(15 Բահման, ծննդեան տարեդարձ Իմամ Խոմէյնու)
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com