ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՎԱՐՊԵՏԻ ՁԵՌԱՐՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ «ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արւեստի եւ արհեստի նշոյլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթութեան խօսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զօրեղ բազուկի մասին։ Իրանահայ կեանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը, որը իր հնարամտութեամբ ընդունակ է կեանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարւող թափոններին։

2021 թւականի յունւարի 28-ին հինգշաբթի, «Արտակ Մանուկեան» Ազգային թանգարանում, տեղի ունեցաւ Արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափոններից պատրաստւած արւեստի նմուշների անհատական ցուցահանդէսի բացումը:

Բացմանը ներկաայ էին Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆֆի Մէլիքսէթեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակոյթի եւ իսլ․ առաջնորդութեան նախարարաութեան ներկայացոիցիչը, մի շարք համալսարանի դասախօսներ եւ սահմանափակ թւով հիւրեր:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը, ապա միջոցառումը կազմակերպելու առիթով իր երախտագիտութիւնը յայտնեց պրն. Արսէն Յակոբեանը: Այնուհետեւ հրաւիրեալ դասախօս՝ դոկտ. Ռասուլիի դասախօսութիւնը թանգարանների ստեղծման պատմութեան թեմայով։

Վերջում թեմական խորհրդի եւ Արտակ Մանուկեան թանգարանի կողմից գնահատագիր յանձնւեց պրն. Արսէն Յակոբեանին առ ի երախտագիտութիւն իր կատարած աշխատանիքի:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ «Ալիք» օրաթերթի եւ «Ռադիո հոնարի» (رادیو هنر) թղթակիցները:
Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ փետրւարի 8-ը:


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ