Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեմակալ Առաջնորդի ներկայացուցչի մասնակցութիւնը «Իսլամական յեղափոխութիւն, արձագանք, հեռանկար, նորայայտ խնդիրներ» թեմայով համագումարում

Չորեքշաբթի՝ թւականիս փետրւարի 3-ին, յետմիջօրէին «Ահլ է Բէյթ» համալսարանի կազմակերպաութեամբ Իմամ Խոմէյնի ուսումնասիրութեան կենտրոնի հաւաքատեղիում տեղի ուեցաւ «Իսլամական յեղափոխութիւն, արձագանք, հեռանկար, նորայայտ խնդիրներ» թեմայով համագումարը, որին Թեիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ իր մասնակցութիւնը բերեց հանրային կապի հոգեւոր հարցերի պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Քահանայ Հայրը «Կրօնական փոքրամասութիւնների դերը իսլամական յեղափոխութիւնում» թեմայով հանդէս գալով, քաղաքականութիւնը կառավարման գիտութիւն համարելով, իւրաքանչիւր իրանցի քաղաքացու յանձնառու եւ պատասխանատու անձ համարելուց յետոյ, անդրադարձաւ Քրիստոնեայ, ի մասնաւորի հայ համայնքի կողմից Իրանեան հայրենիքին մատուցւած ծառայութեան։ Նա իր խօսքերում ակնարկելով Պօղոս առաքեալի այս խօսքին․ «Վերցրէք միմեանց բեռը և այդպիսով կատարէք սիրոյ օրէնքը» լուսաբանեց Յիսուս Քրիստոսի նոր պատւիրանի ուսմունքը։ «Սիրեցէք միմեանց այնպէս, ինչպէս ես սիրեցի ձեզ»:

Քահանայ հայրը ընդլայնելով գործնական սիրոյ գաղափարն ու յանձնառու քաղաքացու տիպարը, վերջինիս, հայրենակիցների համար, կեանքը զոհաբերող անձ համարեց։ «Մեծագոյն սէրն այն սէրն է,որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար»։

Նա ասաց․ «Հետեւաբար, քրիստոնեայ հայերը, իրենց մուսուլման հայրենակիցների հետ ի նպաստ հայրենի հողի պաշտպանութան իրանի հողում սերմանւելով, իրենց արեամբ ոռոգեցին յեղափոխութեան նորածիլ ծառը մարդկային եւ Աստւածային բարձր արժէքներով արգասաւորման տեսլականով»։

Ապա յիշելով պարտադրեալ պատերազմում հայ համայնքի մատուցած ծառայութիւնները յաւելեց․«Հայ համայնքից ոմանք թիկունքում, իրենց մտքի, գիտական կարողութեամբ իրենց աջակցութիւնը բերեցին երկրին, եւ այդ յանձնառու քաղաքացիներից մի փաղանգ, իրենց կեանքը ընծաելով սխրագործութիւններ գործեցին եւ Իրանի պատմութեան մէջ նոր էպոսներ ստեղծեցին»։

Քահանայ հարը նրանց երկնային առաքեալներ որակելով ասաց․«Նրանք Աստծու արքայութեան քարոզիչներն էին, ովքեր իրենց ծառայութիւններով փորձեցին իրականացնել բոլորովին նոր եւ տարբեր ընկերային համակարգ, որը արմատապէս մարտահրաւէր էր նետում հին համակարգի արժէքներին եւ նորմերին:»
Նա իր խօսքի աւարտին ասաց, որ հայ ժողովուրդը Իրանում, մաս է կազմում այն նախանձախնդիր համայնքին, որը կարեւորելով համագործակցութեան եւ միասնականութեան վեհ գաղափարը, անտեսելով Իրանեան ժողովրդի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներից գոյացած բազմաթիւ խնդիրները, ընտրութիւններում եւ երկրի ճակատագիրը բնորոշող ծրագրերին մասնալցելով փորձում է արմատախիլ անել ընչազրկութիւնը եւ զրկանքները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ