ՀԱՆԴԻՊՈՒՄ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ՀԵՏ

Հինգշաբթի 25 փետրւար 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հանդիպեց Ս. Աստւածածին եկեղեցու ծխական հաւատացեալների հետ, եկեղեցու շրջափակում եղող Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Միութեան սրահում։

Ծխական ժողովրդի կողքին ներկայ էին Արժ. Տ. Արսէն Քհնյ. Աւետեանը, Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանն ու Տ. Յակոբ Քհնյ. Քեշիշեանը. ներկայ էին նաեւ շրջանի հայ պատգամաւորներից օրդ. Սեդա Թարվերդեանն ու տկն. Կարինէ Բալըքճեանը։ 

Առաջնորդ Սրբազան հայրը բարի գալուստ մաղթելուց յետոյ ներկաներին բացատրեց այս հանդիպման հիմնական դրդապատճառը յաւելելով, որ ժողովուրդ եւ հոգեւոր հովիւ կամ հոգեւոր առաջնորդ յարաբերութիւնները շատ կարեւոր են ու դաստիարակիչ։ Այնուհետ առիթ տրւեց ներկաներին հարցեր տալու։ 

Խօսւեց գաղութը յուզող հարցերի մասին, ինչպէս արտագաղթի, դպրոցներում քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութեան, եկեղեցական արարողութիւնների ժողովրդի մասնակցութեան եւ Վաչէ Յովսէփեան համալիրի ներկայ վիճակի եւ նրան կապւած ապագայի ծրագիրների եւ Հայոց Ակումբի հետ կապւած հարցերի մասին։ 

Սրբազան  հայրը  լուսաբանիչ  բացադրութիւններ  տւեց  եղած  հարցերին յաւելելով որ ամենակարեւորը յանձնառութեամբ եւ պատասխանատւութեամբ մասնակցելն է մեր ազգային, եկեղեցական կեանքին. ՛՛Թէեւ մեր թիւը նւազել է, սակայն մենք ուժեղ, զօրաւոր ու կազմակերպ՛՛ ասաց Սրբազան հայրը։